Խոստովանում եմ՝ չեմ կարողացել այն կանգնեցնել. Փաշինյան (video)

 «2018-2019 թվականներին իմ առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, պրոբլեմներով:  Հարցը լեգիտիմ է, իսկ ինչու 2019-ի մասին հրապարակային չի խոսվել այս ձեւով: Կա հետեւյալ երկու հարցեր՝ իսկ որոնք էին լինելու այդ ասելիքը ասելու հետեւանքները, եւ հաջորդ հարցը՝ որն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո: Այդ պոտենցիալ ասելիքի ու անելիքի հետ որքանո՞վ էի ես ներդաշնակ: Մի բան է, թե որն է իրողությունը, եւ այլ բան է հաշտվել այդ իրողության հետ: Մի բան է խնդրի հետ առերեսվել, ուրիշ բան է այդ խնդրի հետ ներդաշնակվել:


Այդ ասելիքը ասելու հետեւանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Համեյանդեպս, այդ իրողության հետ այսօր էլ ներդաշնակ չեմ, բայց ժամանակի ընթացքում եկել եմ եզրակացության, որ դրա մասին պետք է բարձրաձայնվի: Ընդ որում, դա պետք է արվի քննիչ հանձնաժողովում: Այս ամենը հնչել է այսօր, որովհետեւ այսօր եմ ես քննիչ հանձնաժողովում:

Գուցե տեսական հնարավորություն կար քննիչ հանձնաժողով ձեւավորել բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց արդեն դա անցյալ է»,-  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու բանակցային գործընթացի վերաբերյալ ինքը բաց ու ակնեղծ չի խոսել 2018-2019 թվականներին, այլ միայն հիմա է խոսում:

Հարցին, թե 2019-ին արդեն ձեզ համար պա՞րզ էր այն, ինչը գիտեք այսօր, արդյոք արդեն ձեզ համար պարզ էր, թե բանակցային գործընթացն ուր է գնում, Փաշինյանը պատասխանեց. «Նայած 2019-ի օր օրը, 2019-ի հունվարի 1-ին ուրիշ է, փետրվարը ուրիշ մարտը՝ ուրիշ: 2019-ի իմ ըմբռնումն եմ ուզում ներկայացնել: 2007-ին ունենք մադրիդյան սկզբունքներ, եւ մենք ունենք 3 սկզբունք, 6 տարր հայտնի բանաձեւը: Այդ երկուսի հիման վրա սկսվում է կազանյան գործընթացը: Համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ մեծ երջանկությամբ պատրաստ է ստորագրել: Ադրբեջանական կողմը մերժում է: Դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում: Ադրբեջանը ոչ մի պրոբլեմ չի ունենում, հակառակը, մեծ հաջողությամբ զենք է գնում ոչ միայն ավանդական ուկաներից, այլեւ Կազանի հիմնական միջնորդից ՝ ՌԴ-ից: Դրանից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը: Տեղի է ունենում բանակցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասաբար է արձագանքում, որից հետո տեղի է՝ ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում:

Իմ առաջին ընկալումը հետեւյալն էր, եթե բանակցային գործընթացի սեղանին կա սուբյեկտ, որը կարող է ասել՝ ոչ, եւ ձեռնարկել ռազմական բնույթի գործողություններ ու դրանից հետո հակահարված չստանալ միջազգային հանրությունից: Եվ բանակցային սեղանին նստած է երկրորդ սուբյեկտը, որը հենց որ որոշակի դժգոհություն է արտահայտում, նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն: Այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցությունները, ըստ էության, այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007-ին:

2019-ին ես բանակցային այս պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է՝ բանակցություններով տուր այն ինչ ես ուզում եմ, այլապես ես նույնը կստանամ պտերազմով: Իմ խնդիրն էր հասկանալ՝ ի՞նչ գործոններ կան, որ կարող են այս կոնվեյերը կանգնեցնել: Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այն կանգնեցնել»,-ընդգծեց Փաշինյանը:

 

դիտվել է 378 անգամ
Լրահոս
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am