Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սիլիկյան թաղամասի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են մի տղայի, ում ինքնազգացողությունը վատ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը «թունավորում՝ կենցաղային նյութով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տեր-Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ այդ քաղաքացին Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Էրիկ Մ.-ն է, ով անձնական խնդիրներ ունենալու պատճառով իրենց փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ժավելի սպիրտ է ներարկել։ Փաստի առթիվ Մաշտոցի ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննություն է սկսվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը