Այսօր մամուլում լուրեր էին հրապարակվել, որ Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն «օպտիմալացնելով», ակտիվները արտասահման տեղափոխելով, հրաժարվել են նոյեմբերի 5-ին Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց:
Ինչպես «Իրատես» օրաթերթն էր գրել. «Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. արտաշատցիք տեսնում են` «ջրում չխեղդվող», «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»: Ասում են՝ նաև սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ, որոնք խորհրդարանական ընտրություններում ապահովել են ամենաշատ ձայները ՀՀԿ-ի համար»:
hayeli.am-ի հետ զրույցում Արգամ Աբրահամյանը, որը ԱԺ պատգամավոր է ընտրվել հենց նույն մարզից, հերքեց վերը նշված լուրը և նշեց, որ իրենք անպայման մասնակցելու են Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին:
Հարցին, թե ով է առաջադրվելու, Արգամ Աբրահամյանը չշտապեց պատասխանել ՝ նշելով միայն, որ շուտով պարզ կլինի, թե իրենք ինչպես են մասնակցելու ընտրություններին ,և ով է լինելու թեկնածուն:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը