Ինչպիսի հոգատարություն. Մոսկվան շտապեց փրկել Ալիևին

Ռուսաստանի ԱԳՆ-ն`իր պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությամբ անդրադարձել է The Guardian պարբերականում լույս տեսած աղմկահարույց հոդվածին` «Ադրբեջանական լվացքատան» մասին, որը բացահայտում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման և եվրոպացի պատգամավորներին կաշառելու խայտառակ դեպքերը: «Կատարվածը նշանակում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է՝ դա նշանակում է, որ շատ ուժեղ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով: Դա աշխատանք է՝ ուղղված ռուս լրագրողների դեմ... Այն իրականացվում է մեծ թվով կեղծ լուրերի, արբանյակային ցանցերի միջոցով և այլն»,- ասել է Մարիա Զախարովան: Հիշեցնենք, որ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի` OCCRP-ի բացահայտած փաստերով պարզվել է, որ Ադրբեջանի իշխող էլիտայի գաղտնի «սև դրամարկղը» նախատեսված է եղել ոչ միայն եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, այլև «սև դրամարկղ»-ում վճարում է կատարել «Ռոսօբորոնէքսպորտ»-ը՝ ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական ընկերությունը: Փաստորեն, Մոսկվան Ադրբեջանի նկատմամբ արևմտյան լրագրողների բացահայտումները, համարում է ոչ միայն կեղծիք, այլև հարձակում իր վրա, «ճնշման գործադրում Ռուսաստանի դաշնակիցների նկատմամբ»: Ինչպիսի հոգատարություն... Մոսկվան, փաստորեն, ստանձնում է Ալիևի կեղտոտ «լվացքատան» օմբուդսմենի դերը: Ինչ խոսք, առանձնապես զարմանալու առիթ էլ չկա: Իսկ ի՞նչ էր անում Մոսկվան, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ղարաբաղյան հակամարտության սրումը դատապարտեց ապրիլյան պատերազմից հետո... Մոսկվան շարունակում է նույն ոգով զինել Ադրբեջանին, մատակարարել զենքի վաճառքով պայմանագրով նախատեսված զինտեխնիկաները, կարծես, ապրիլյան պատերազմ չի էլ եղել: Տարօրինակ ոչինչ չկա, պարզապես, ցավալին այն է, որ Հայաստանում էլ դեռ այսօր մարդիկ կան, նաև իշխող վերնախավում, ովքեր կարծում են, թե Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, երբեք չեն կարող արդյունավետ լինել: Մինչդեռ վերջին տարիները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն Ռուսաստանի համար «վստահելի գործընկեր է», այլև` Ալիևն ամբողջությամբ գտնվում է Պուտինի պաշտպանության և հովանու ներքո: Մետաքսյա Շալունց

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am