Ինչպես է Ալիևը պատրաստվում «խաղաղության»

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նստում-ելնում է, «խաղաղության օրակարգից», կոմունիկացիաներ բացելուց, Արցախն ադրբեջանական հռչակելուց է խոսում և իր գործած ոճիրներն այլոց վրա «նաղդելու» «մուղամներ» է զլում, հայտնի և առօրյա իրականությունն է: Այն օրն էլ, կառավարության նիստում համ ասում է, թե Ադրբեջանը ճամփան փակել է և չի թողնում Արցախ ոչ մի բեռ մտնի, համ էլ խոսում է Հայաստանի ու հայության այդ երդվյալ թշնամու հետ հաշտություն ու խաղաղություն կնքելուց:

Հետաքրքիր է, իսկ Ալիևն ինչպե՞ս է պատրաստվում «խաղաղության»:

Լրահոսը գրեթե ամեն օր բերում է նաև այդ հարցի պատասխանները: Ահավասիկ, այսօրն էլ բացառություն չէր:

Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարիք չկա, իսկ նման «պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու»: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ականների սիրելի Բայրամովը հրաժարվել է Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց:

Եթե Բայրամովի ասածները «թարգմանենք», ապա նա բացեիբաց ասում է, որ իրենք պատրաստվում են բնաջնջել Արցախի հայերին՝ մեծից փոքր: Առնվազն՝ հայաթափել Արցախը: Իսկ ադրբեջանական թուրքերը ե՞րբ են թաքցրել իրենց այդ նպատակները ու ե՞րբ են դրանցից հրաժարվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ալիևին, ապա նա էլ հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել սպառազինությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների ձեռքբերման համար․

«Պատերազմից հետո շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարման, այնպես էլ՝ ավերիչ հզորություն ունեցող և բարձր ճշգրտության մեծ հեռահարության հրթիռների վերաբերյալ»:

Զարմանալի է, տեսնես այդ ո՞ւմ, այդ ո՞ր երկրի դեմ է Ադրբեջանը պատրաստվում ավերիչ ու ճշգրիտ հարվածող հեռահար հրթիռներ կիրառել: Չլինի՞ Թուրքիային են հարվածելու կամ, ասենք, Թուրքմենիային:

Դառը սարկազմ է, իհարկե: Չնայած, ոչ պակաս դառը հարց ծագում է: Մասնավորապես, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նման տեմպերով Ադրբեջանին զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները, ադրբեջանական կողմի ինչի՞ն են պետք հեռահար հրթիռներ, անգամ պարսատիկներով կարող են հարվածել:

Էլ չենք խոսում այն հայտարարությունների մասին, որոնք Ալիևն արել է՝ կապված Հայաստանի ու սահմաններն իր ուզածով գծելու մասին: Իսկ Ալիևի ուզածը, ինչպես հայտնի է, Հայաստանի չգոյությունն է և այն «Արևմտյան Ազերբայջան» հռչակելը:

Սա՛ է Նիկոլ Փաշինյանի նախանշած «ապագան»: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ասում է՝ «խաղաղություն», դա ընդամենը նշանակում է, որ նա մի քայլ էլ է մոտեցրել Հայաստանի վախճանը: Կարելի է չկասկածել, որ երբ իր սատանայական ու թրքահոտ ծրագիրը Փաշինյանն արդեն իրագործած լինի, իր ֆիրմային քմծիծաղով կնայի ոչնչացած Հայաստանին ու կնետի. «Արա, ես ասում էի՝ խաղաղություն, բայց էս հարիֆ ու հիմար հայերը էդպես էլ չհասկացան, որ ես գերեզմանային խաղաղության մասին էի ասում...»:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video) «Սևանը, Ջերմուկը կորցնելու եք․․․ հասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է»․ թեժ իրավիճակ (video) Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am