Ոստիկանները շատ են սիրում իրենց նախարարին ու նրա տեղակալներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները: Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է տեղակայվում, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկանությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկատվությունը, թեեւ առանձին ոստիկաններ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատել էին այդ տեղեկությունը։ Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հետեւյալ պարզաբանումն ենք ստացել․

«ՆԳ նախարարության ղեկավարությանը վերաբերող նյութերի (կենսագրական տվյալներ, լուսանկարներ եւ այլն) կիրառումն անձնակազմի հետ տարվող աշխատանքներում՝ կանոնակարգված չէ, եւ ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում այդ կարգի նյութերի օգտագործման ոլորտն ու նպատակահարմարությունը»։


Փաստորեն ենթադրվում է, որ ներքին գործերի նախարարության մի ստորաբաժանումը կարող է, օրինակ, Վահե Ղազարյանի նկարով բացիկներ պատրաստել, մյուս ստորաբաժանումը՝ ասենք, Արփինե Սարգսյանի նկարով շապիկներ կրել կամ Կամո Ցուցուլյանի նկարը դնել աշխատանքային համակարգիչների էկրաններին, եւ այսպես շարունակ։ Իսկ, իրականում, ոստիկանության պատասխանը փորձում է մեզ հասկացնել, որ ոչ թե վերեւներից է այդ վինետկան տեղադրելու հրահանգն իջեցվել, այլ ոստիկանները, Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների հանդեպ ունեցած անկեղծ ու անբասիր սիրուց դրդված, բերել ու նրանց նկարները կախել են իրենց հիմնարկների պատերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am