Ծառուկյանը դիրքավորվում է ու չի բացում խաղաքարտերը

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը բավականին հետաքրքիր մեկնարկեց: Նախ հայտնվեց Իշխան Զաքարյանը՝ խոստանալով՝ «Այսուհետ գալու եմ նիստերին»: Ծառուկյան դաշինքի պատգամավորը ընտրվելուց հետո առաջին անգամ էր եկել խորհրդարան: Ընտրություններին առանցքային դերակատարում ստանձնած Զաքարյանի եւ Ծառուկյանի հարաբերություններն ինչ-որ փուլում վատացան, լուրեր կային, որ հնարավոր է Իշխան Զաքարյանը մանդատը վայր դնի, քանի որ նա սերտորեն շփվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ կազմակերպել է դաշինքի այն պատգամավորների մանդատը հետ վերցնելու գործընթացը, որոնք հայտնվել էին Ծառուկյանի սեւ ցուցակում: Իշխան Զաքարյանը, իհարկե, հերքեց բոլոր այս լուրերը, ավելին ցուցադրական բեմականացում տեղի ունեցավ Իշխան Զաքարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, ի դեպ, վերջինս նույնպես խորհրդարան էր եկել, նրանք միմյանց հետ ջերմ շփվեցին՝ ի հեճուկս լրագրողների: Սակայն նույն անկաշկանդությամբ Ծառուկյանը չպատասխանեց լրագրողների՝ իրեն ուղղված հարցերին: Մինչ ներքաղաքական հարթությունում թեպետ քողարկված, բայց թեժ պայքար է գնում 2018-ի վարչապետ դառնալու հարցի շուրջ, եւ արդեն իսկ իշխանական ու մերձիշխանական շրջանակները դիրքորոշում են ճշտում՝ Սերժ Սարգսյանի կողմն են անցնում, թե Կարեն Կարապետյանի, Ծառուկյանը համառորեն չբացեց խաղաթղթերը, թե ում կողմն է նա անցնում: Նա համառորեն շրջանցեց հարցը՝ եթե Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածություն առաջադրի, կլինի այդ թեկնածուն, կամ անձամբ Սերժ Սսարգսյանը դաշինքի համար ընդունելի թեկնածու: «Ես ուզում եմ «եթե»-ով հարցերին չպատասխանել, երբ ՀՀԿ-ն իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջադրի՝ այն ժամանակ կասենք»: Իսկ արդյոք «Ծառուկյան դաշինքը» կունենա վարչապետի սեփական թեկնածուն՝ Գ. Ծառուկյանը նշեց, որ այդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1: Որոշողը, առաջարկողը իրենք են»:  Ճշտմանը՝ իրենք չեն խոչընդոտի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը, ինչպես խոստանում են ընդդիմադիր գործընկերները, Ծառուկյանը պատասխանեց.<<Խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, եթե մեր ժողովուրդն իր ձայնով գնացել է 50+1 տոկոսը տվել է ՀՀԿ-ին, հենց ՀՀԿ-ն էլ պատասխանատու է երկրի, ժողովրդի անվտանգության համար: Ես համապատասխան քարոզարշավի ժամանակ մեր ժողովրդին ներկայացրել էի՝ ժողովուրդ ջան, հավաքվելով ու ասելով՝ Ծառուկյան փրկի, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, տվեք փրկեմ: Ասում եմ խնդիրները, լուծումները, 15 կետերը, ծրագրերը, որ համակարգ փոխվի, մարդիկ փոխվեն, ասում էի ներդրումների բերման աղբյուրը: Ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է արել: Համապատասխան մարդը հելավ հեռուստացույցի մոտ ասեց, որ՝ մենք պատրաստ ենք Ծառուկյանի ծրագիրն իրականություն դարձնենք>>: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Ծառուկյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքից, սակայն Ծառուկյանը կրկին չտրվեց լրագրողների սադրանքներին: ԲՀԿ առաջնորդը ընդգծեց, որ Կ. Կարապետյանն իր ընկերն է, ներկայացրել է ծրագիր և կոռեկտ չի համարում ընկերոջ մասին կարծիք հայտնել. «Ես ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը ներկայացրել է ծրագիրը, աշխատում է անել: Էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը դա ես կոռեկտ չեմ համարում: Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ 25-30 տոկոս բանկի տոկոսները դառել են 8-10 տոկոս, և այսօր տուրիստների քանակի աճն արդեն 25 տոկոսից ավելի է: Ինքը կներկայացնի համապատասխան իր տարվա կատարած գործերը, ըստ այդմ էլ մենք կասենք»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: Ակնհայտ է, որ քաղաքական դաշտում դիրքավորման փուլ է եւ անգամ Ծառուկյանը չի ցանկանում իր աջակցությունը հայտնել <<նախագահ ջանին>>: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am