Ասմունքող Լիանա Զուրաբյանը կանգնեցրել է ՃՈ տեսուչներին. տեսագրել է նրանց խախտումները.Armtimes.com

Ասմունքող Լիանա Զուրաբյանը կանգնեցրել է ՃՈ աշխատակիցներին: Նրա զայրույթը չի անցնում վերջերս իր եւ ՃՈ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո: Օրեր առաջ ՃՈ-ն տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ ավտոտեսուչները փորձում են արձանագրություն կազմել, քանի որ Լիանան 3 ամիս չի թարմացրել տեխզննման կտրոնը, եւ նրա ու տեսուչների միջեւ վեճ է ծագել: Այդ օրվանից մինչեւ հիմա Լիանա Զուրաբյանը զայրացած է եւ փորձում է արձանագրել տեսուչների յուրաքանչյուր խախտում: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրապետության հրապարակում տեսել է՝ ինչպես են ավտոտեսուչները մի աղջկա բաց թողնում նրա ծանոթի հետ հեռախոսով զրուցելուց հետո: «Ես ահավոր լարված եմ ՃՈ-ի հանդեպ, եւ հիմա, երբ մեքենայով անցնելիս տեսնում եմ՝ գային մեքենա է կանգնեցրել, գնում հեռվից նկարում եմ կամ, որ ԽԾԲ-ով թողնում են գնա, կամ էլ, որ գումար են վերցնում: 2 հատ արդեն նկարել եմ, 2 նյութ ունեմ: Ես չեմ հանգստանում, իմ նյարդերը լարված են: Այսօր ծանոթ-բարեկամ սկզբունքը գործեց. աղջիկ էին կանգնեցրել Հանրապետության հրապարակի մոտ: Աղջիկը զանգեց, տվեց ավտոտեսուչին, ավտոտեսուչը խոսեց, հեռախոսը տվեց աղջկան, աղջիկը գնաց: Մոտեցա նրանց, ասացի. «Աջ քաշեք, կանգնեք, չներկայացան, փախան իմ մոտից»»,- պատմեց նա: Լիանա Զուրաբյանը չգիտի՝ ինչ է անելու նկարահանած նյութերի հետ: Սոցիալական ցանցերում հրապարակելու նպատակ չունի: Դեռ սպասում է: Հույս ունի, որ ՃՈ պետը ներողություն կխնդրի իրենից: «Ես այսպես նյութերը հավաքում եմ: Այսքանից հետո ՃՈ պետը նույնիսկ չի բարեհաճում մի հատ ներողություն խնդրել կամ ինչ-որ մի քայլ չեն ձեռնարկում: Իրենք ասում են՝ օրենքն իրենց ձեռքն է, ինչ կուզեն կանեն: Ես պուճուր եմ հա՞, կարծում են: Իմ մեջ Սեւակ է ապրում ու Սահյան է ապրում: Կանգ չեմ առնելու, ընկնելու եմ հետեւներից: Իսկ իրենցից ոչ մի հանգստացնող բան չեմ ստանում: Դեռ դատի չեմ տա, դեռ սպասում եմ նրանց արձագանքներին»,- ասաց նա: Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների մասնակցությամբ տեսանյութը մեծ արձագանք էր գտել համացանցում: Տեսանյութում Լիանան զայրացած խոսում է ավտոտեսուչների հետ, իսկ նրանք պահանջում են նրա վարորդական վկայականը: Հետագայում Լիանա Զուրաբյանը հայտարարել էր, որ տեսանյութը հրապարակվել է մոնտաժված՝ ի շահ ավտոտեսուչների:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցել են Ղազախստանում անցկացված զորավարժությանը Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա օրերին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան #ՈՒՂԻՂ․ Թափված արյան պատասխանատուն Նիկոլն է․ պահեստազորի գնդապետ (video) Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Հայի ձեռքով մեր ազգին տարան գենոցիդի․․․Համահայկական ճակատ կուսակցության անդամները՝ Եռաբլուրում (video) Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Շուշիի քաղաքապետ ԱՄՆ-ը մտադիր է պատժել Իրանին՝ իր ընտրություններին միջամտելու փորձի համար․ Պետքարտուղարություն Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը․ Դավիթ Անանյան ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն «Արցախն ուրացողը կուրանա մնացածը, թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան»․ Վարուժան Գեղամյան Այսօրվա իրավիճակը կոչ է անում նոր սերնդին լինել ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի համախմբված․ Հենրիխ Դանիելյան Վիճաբանություն ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել Այդպես էլ ՊՆ-ն չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում Այս խոստումն էլ չկատարեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am