Բաքվի բռնապետի «խոսնակ» լինելն ամենահեշտն է

Փաշինյանը երեկ կառավարության նիստում ահազանգեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է. Ադրբեջանն անգամ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տալիս։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից, դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղի, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։ Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք», - կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախում ստեղծված ծանր իրավիճակում Փաշինյանը երկու լուծում է առաջարկում, բայց Բաքուն երկուսն էլ մերժում է... Ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու համար Փաշինյանը երկու քայլ առաջարկեց. Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչը Ադրբեջանը հրաժարվում է անել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։ Բաքուն տևական ժամանակ է մերժում է Երևանի այս գաղափարը՝ պնդելով, թե Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են։

«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է։ Ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ Երկրորդ, պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը», - ասաց Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանի առաջարկած երկու լուծումները Ադրբեջանը տևական ժամանակ մերժում է։ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում այս երկու քայլերի իրագործումը Ալիևի ագրեսիվ դիրքորոշումների պայմաններում։

Փաշինյանի խոստովանությունից կարող ենք եզրակացնել, որ նա վիճակի չէ Լաչինի միջանցքի հարցին վերաբերող երկու փաստաթղթերը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով Լաչինի միջանցքում վերահսկողություն պետք է իրականացնեն միայն ռուս խաղաղապահները, և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, համաձայն որի Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։

Ու փոխանակ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի նպատակը Արցախի վերացումն է, հայաթափումն է, Փաշինյանը մի քանի տարի է խոսում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմներ ստեղծելու մասին, շատ լավ իմանալով, որ Ալիևը չի համաձայնի դրան: Հետևաբար, ո՞րն է անիրագործելի նպատակների հռչակումը...

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը...

Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը, որը ենթադրում էր խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։ «Reuters»-ին տված հարցազրույցում երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, իսկ նման պահանջն էլ նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին․ «Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին», – հայտարարել է Բայրամովը։

Բաքվի բռնապետի դիրքորոշումները հայ հասարակությանը ներկայացնելով` Փաշինյանն ի՞նչ խնդիր է լուծում: Ո՞ւմ համար պարզ չի, որ Ալիևը սահմանել է բարձր «ուղենիշներ» ու դրանցից հետքայլ չի անելու: Ու այս վիճակում Ալիևի «խոսնակի» դե՞ր են ստանձնել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, շարունակ տեղեկացնելով, թե Հայաստանի այս կամ այն առաջարկը չի ընդունում Ադրբեջանը:

Իսկ ի՞նչ եք անում, որ դրդեք նրան ընդունելու ձեր առաջարկները: Կամ` ինչո՞ւ ոչինչ չեք անում, որպեսզի ընդունի: Այս հարցերին պետք է պատասխանել:

Ահա, այս մթնոլորտում, երեկ Երևանից խոսեցին հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին...

ԱՄՆ-ն ու Հայաստանը միաժամանակ հաղորդեցին հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին։ Կառավարության նիստի սկզբում Փաշինյանը հստակեցրեց՝ արտգործնախարարների հանդիպումը հաջորդ շաբաթ կանցկացվի, հայկական կողմն, ըստ նրա, տրամադրված է խաղաղության պայմանագրի կնքմանը։
Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ, ինչպես հաղորդեց Երևանը, ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։ Բայց այդպես էլ հստակ չնշվեց՝ խնդիրը Թուրքիայի նախագահի այդ օրերի ա՞յցն էր Բաքու, թե՞ հանդիպումը հյուրընկալող պետքարտուղարի ժամանակացույցը, թե՞ խնդիրը կողմերի տարաձայնություններն էր:

Վերջին ճեպազրույցում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց՝ շատ շուտով Միացյալ Նահանգները կհյուրընկալի խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը: «Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», - նշել էր ամերիկացի պաշտոնյան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1133 անգամ
Լրահոս
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am