Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել են Արսեն Ոսկանյանի մահվան մասին լուրը
Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից հաստատել են Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին լուրը: «Ենթադրվում է, որ նա զոհվել է գերությունից փախչելու փորձի ժամանակ: Կան տարբեր վարկածներ, թե ինչ է տեղի ունեցել այդ ողբերգական օրը: Ակներև է մի բան. պարոն Արսեն Ոսկանյանը զոհվել է: Ենթադրաբար՝ գերությունից փախչելու փորձի ժամանակ», - ասվում է Կոլումբիայում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Reuters գործակալության տվյալով՝ կոլումբիական ապստամբ «Ազգային ազատագրական բանակ» խմբավորումը հանդես է եկել պնդմամբ, որի համաձայն՝ գերության մեջ գտնվող Արսեն Ոսկանյանը սպանվել է փախուստի փորձի ժամանակ 2017 թվականի ապրիլին:
