Հրանտ Բագրատյան. «Բորելն ասում է՝ վերջ, Հայաստանը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, իսկ Ամերիկան՝ համաձայնվեք Ադրբեջանի հետ, թե չէ ձեզ տեռորիստ կհայտարարենք»

Առավոտը գրում է. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման այսօր նախաձեռնած քաղաքացիների կողմից առաջադրված նոր իշխանության կազմի թեկնածուների հետ քննարկում-հավաքի ժամանակ «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քաղաքական դաշտի մասնատվածության մասին արտահայտեց իր տեսակետը։ «Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ քաղաքական դաշտը չի հավատում, թե հեռանկար է երեւում Հայաստանի համար։ Օրինակ, Արցախի արտգործնախարարը գրել էր․ այնպես չի, որ բոլոր հարցերում Արցախը համաձայն է Հայաստանի հետ։ Ես ֆեյսբուքի իմ էջում չոր պատասխանել եմ։ Տղա ջան, ձեզ ամեն ինչով հանձնել են։ Սա նման է նրան, որ բանտախցում նստած եք, վճիռն էլ կա ու դուք սպասում եք, թե ձեզ երբ կգնդակահարեն։ Այսպիսիներն են եկել իշխանության թե Արցախում, թե Հայաստանում։ Բոլորի մոտ այն տեսակետն է, թե ռուսները մեզ գցել են։ Ու այստեղ ոչ-ոք վերլուծություն չի էլ ուզում անել։ Բերեմ օրինակ։ 1in.TV կայքն այսօր հոդված է հրապարակել։ Մի ռուս գրել է, որ Էդուարդ Սպերցյանը Կրասնոդարում մեծացած ֆուտբոլիստ է, ֆուտբոլի ռուսական դպրոցի սան ու հայերը բերել, խաղացնում են։ Մենք՝ ռուսներս, ինչի՞ մեր լավագույն ֆուտբոլիստի համար այնպես չենք անում, որ Հայաստանը տանում է, ինչի՞ մեր ֆուտբոլիստներին չենք պահում։ Այդ ռուսը նորմալ բան է գրել։ Ու 1in.TV կայքը գրում է, թե քանի որ դուք հայրենիքի զգացում չունեք, այսպիսի բաներ եք գրում։ Եվ հասարակությունը սրան չի ասում, թե այս ի՞նչ ես գրում։ Այսպես արժեքները գնում, հավասարվում են զրոյի։ Արեւմուտքը։ Տեսեք, Բորելն ինչպես է ուրախացել։ Պատգամավորները նրան հարցրել էին, թե ինչու Կոսովոն, որ այդ տարածաշրջանում է 500 տարի, կարող է անկախանալ, իսկ Արցախը, որի բնակիչներն այնտեղ ապրում են երեք հազար տարի, ոչ։ Ու այդ Բորելը պատասխանում է, թե վերջ, վերջ տվեք, Ղարաբաղի մասին էլ մի խոսեք։ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Վերջ, հանգստացեք։

Հապա տեսեք Ամերիկայի պահվածքը։ Ռուսաստանի պահվածքն էլ պահվածք չի։ Բայց Ամերիկան ասում է․ համաձայնվեք Ադրբեջանի հետ, թե չէ, ձեզ տեռորիստ կհայտարարենք։ Հայկական հասարակությունը ոչ Արցախում, ոչ Երեւանում միտինգ չի անում, մի բան չի ասում։ Բոլորովին հուսահատված վիճակ է։ Սա վկայում է, որ Փաշինյանը որեւէ օգուտ չտվեց, բայց վնաս շատ տվեց։ Այդպիսի բաներ լինում են, որ ղեկավարի ցանկացած արած բանը վնաս է բերում։ Այսօր նրա «վարպետությունը» նրանում է, որ աշխարհում ամենաշատը ինքը կարող է վնասել Հայաստանին։ Անհնարին է, որ նա կարողանա օգուտ տալ։ Եվ ցավալի է, որ այս ընթացքում քաղաքական ուժերը ճգնաժամի մեջ են։ Ես սա ասում եմ ճգնաժամից դուրս գալու համար։ Թեկուզ հինգ, տասը մարդ ի վիճակի է շուռ տալ այս երեւույթը։ Գործը, որ մենք անում ենք, շատ ազնիվ է։ Մենք ոչ մեկին մերը չենք պարտադրում, ասում՝ մենք ենք առաջատարը։ Ազնիվ գործ ենք անում։ Հին քաղաքական ուժեր ենք։ Այո, հիմա շքերթ կա, ուժեր են ստեղծվում։ Զարմանալի է՝ ոնց։ Զարմանալի է վերաբերմունքը Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված։ Կամ մի թեկնածուով եք հանդես գալիս, կամ ընդհանրապես մի մասնակցեք։ Ցանկացած այլ ֆորմատով մասնակցությունը լեգիտիմացնելու, ուժեղացնելու է Փաշինյանի իշխանությունը, որը, ինչպես ասացի, կարող է միայն վնաս հասցնել Հայաստանին եւ Արցախին, որովհետեւ օգուտ տալու կարողություն չունի։ Մի կողմ թողնենք նրանց անձնական որակները։ Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը։ Գուցե, ձեւերը փոխենք, սկսենք շատ հաճախ գյուղեր գնալ։ Ես չէի պատկերացնում, որ հեռավոր գյուղերում մարդիկ այդքան անտեղյակ են, որ հեռուստատեսություն չկա։ Ծայրամասերում կա միայն Հ1 եւ բավականին մատչելի ադրբեջանական հեռուստատեսություն։ Սա է մեր քարը, ու այն պետք է տանենք, չպետք է հուսահատվենք։ Չարիքը այս իշխանությունն է։ Անհասկանալի պահվածք ունի Ղարաբաղի իշխանությունը, որը պարտավոր է Արցախի ժողովրդին եւ Հայաստանին ազդակներ տալ։ Մի կարգին դատապարտություն չեղավ, երբ Նիկոլը հայտարարեց՝ Արցախը Ադրբեջան է։ Ախր դու ի՞նչ գիտես։ Արցախը Ադրբեջան է, թե Հայաստան է, Արցախն է չէ՞ որոշում։ Աշխարհակարգը ստեղծված է ինքնորոշման իրավունքի վրա։ Նման մտքեր անգամ Ալիեւը չի համարձակվում ասել Արցախի հասցեին, բայց Նիկոլն ասում է։ Մեկը չեղավ, որ ասեր․ արի մոտս ու ես քեզ կբացատրեմ, թե ինչ է ինքնորոշման իրավունքը։ Օբյեկտիվ ճգնաժամ է ու մենք պետք է մեր գործը շարունակենք»։

 

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am