Թուրքիան ռուսական С-400-ներ է գնել. Էրդողանն ու Պուտինը վճռականորեն են տրամադրված
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի համար առաջին կանխավճարն է վճարել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը: Ինչպես նշվում է՝ արդեն ստորագրվել է С-400-ների մասին համաձայնագիրը, ինչպես նաև վճարվել է առաջին կանխավճարը: Նախագահի խոսքով՝ գործընթացը կշարունակվի համակարգերի՝ Ռուսաստանի կողմից իրենց փոխանցումով: Էրդողանը փոխանցել է, որ նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հարցում վճռականորեն են տրամադրված:
