Մի Լիսկային փոխարինեցին մեկ ուրիշով

Արդեն հայտնի է, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար ուզում եմ դուրս գալ»,- մեկնաբանել է Վաչագան Ադունցը, սակայն այդ մեկնաբանությունն այլեւս երկրորդականա է: Իսկ գլխավորն այն է, որ մարզպետ Վահե Հակոբյանին հաջողվեց իրագործել իր պլանը: Դեռեւս երկու ամիս առաջ էր հայտնի, որ խիստ լարվել են Հակոբյանի եւ Ադոնցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում: Ադունցը, ըստ ամենայնի, Լիսկայի վերջին մոհիկան էր, որը կառավարում էր մարզկենտրոնն ու մարզի ստրատեգիական նշանակության համայնքը: Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվեց, հետո աուդիտ հայտարարեց քաղաքում, սակայն դա էլ արդյունք չտվեց, մինչեւ անգամ կառավարության վերահսկողական ծառայությունը հասավ Սյունիք, սակայն համայնքապետն ըստ երեւույթին նախապես կարգավորել էր իր հարցերը,եւ էական խախտումներ չհայտնաբերվեցին, տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետին չորով ասվել է՝ դիմումդ գրի, գնա, սակայն նա տեւական ժամանակ դիմադրում էր: Նա «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել է, որ «ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, սակայն չի գրել եւ չի պատրաստվում գրել»։ Սակայն օրեր անց պարզվեց, որ հրաժարականի դիմումը գրվել է, բնականաբար, առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Մամուլում լուրեր կային նաեւ, որ ապրիլի 2-ին` ընտրությունների ժամանակ, երբ հայտնի գործարար Գագա Առուշանյանը աջակցել էր ՀՀԿ-ին՝ բարձր պահելով մարզպետի պատիվը, նրան,որպես փոխհատուցում, մարզպետը խոստացել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնը: Իհարկե, ապագան ցույց կտա՝ արդյոք Ադունցը <<ժերտվա>> գնաց հանուն Առուշանյանի, սակայն փաստն այն է, որ Սյունիքի վրա այսպես կոչված մարզպետ չի գալիս: Երբ ահուսարսափ Լիսկան հեռացավ մարզպետի պաշտոնից ,եւ նրան փոխարինեց Վահե Հակոբյանը, հույս էր ծագել, որ մարզի բնակիչներն այլեւս չեն ապրի ահուսարսափի մեջ, իրենք կընտրեն իրենց համայնքապետին, այլ չեն ենթարկվի Լիսկայի կամակատարներին, բայց շատ ժամանակ չէր անցել, երբ Վահե Հակոբյանն իր ուրույն ձեռագիրը ցուցադրեց: Եթե Լիսկան ու իր շրջապատը մարզում տեռոր էին իրականացնում վայրագությունների զուգորդմամբ եւ հազարավորները դարձել են նրանց թայֆայի <<զոհը>>, ապա Վահե Հակոբյանը ընտրել է քաղաքակիրթ տեռորի ճանապարհը: Նա, անշուշտ, մեծ հաշվով չի տարբերվում Սուրիկ Խաչատրյանից այն առումով, որ իր տեր ու տնօրինությունն է ցանկանում հաստատել, սակայն դա անում է առավել անվնաս ու անվտանգ ճանապարհով: Մարզպետ լինելու շատ չանցած նա գրոհ սկսեց բուժհիմնարկների վրա ու փոխվեցին մի շարք հիվանդանոցների տնօրեններ և բժիշկներ միայն այն բանի համար, որ Վահե Հակոբյանն իր մարդկանց էր խոստացել այդ տեղերում: Ընդ որում ՝ ըստ սյունեցիների, նա այդ գործընթացը կազմակերպում է ԿԳԲ-ական մեթոդներով, գործ է սարքում իր թիրախի գլխին, ապա նրան գցում մամուլի բերանը, իսկ հետո սպիտակ ձեռնոցներ հագնում ու համակարգն իբր մաքրում այդ վատ ու անօրեն մարդկանցից: Այնպես որ, մեծ հաշվով կարելի է ասել, որ մի Լիսկային փոխարինել են մեկ ուրիշով, պարզապես գործելու մեթոդներն են մի փոքր տարբեր: Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am