«5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են. հո Մալաթիայի շուկա՞ն չէ» (տեսանյութ)
Ազգային ժողովը քվեարկության է դրել մի շարք համաձայնագրեր։ Քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց, որ ՀՀԿ-ական պատգամավորները այլ բացակա պատգամավորների փոխարեն են քվեարկում. «Սիստեմատիկ կերպով ՀՀԿ-ի կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են: Ես խնդրում եմ վերականգնել քվեարկության պատկերը, որից հետո Դուք՝ որպես ԱԺ նախագահ, պարտավոր եք պարզել՝ ով է քվեարկում ուրիշի փոխարեն ու կիրառել համապատասխան միջոցներ այդ պատգամավորների նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանը դժգոհեց. «Էս էլ հո Մալաթիայի շուկան չէ՞, որ մանիպուլյացիաներ անեք»։
