Տիգրան Արզաքանցյանին պետական պաշտպանություն են տրամադրել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ձեւաչափի մշտական անդամ, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պետական պաշտպանություն է տրամադրվել, նրան այժմ ամենուր ուղեկցում եւ անվտանգությունն ապահովում են ոստիկանության ծառայողներ, որոնք մշտական կցված են Արզաքանցյանին։

Մեզ ասացին, որ Տիգրան Արզաքանցյանին ոստիկանական պաշտպանություն է տրամադրվել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի, Արտակ Գալստյանի եւ մյուսների գործով։ Հիշեցնենք, որ Արզաքանցյանը Դոգի դեմ ցուցմունք էր տվել՝ ասելով, որ իրենից շանտաժով գումար են պահանջել՝ ուղիղ եթերներում չհայհոյելու դիմաց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում մեծ թվով մարդիկ են կալանավորվել, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, նրա կինը եւ մի խումբ մերձավորներ, որոնք, ըստ նախաքննության մարմնի, տեւական ժամանակ իրականացրել են շորթումներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ։ Եվ մեծ թվով մարդիկ, ըստ նախաքննական մարմնի, մուծվել են նրանց, որ եթերում իրենց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չհնչեն, կոմպրոմատներ չհրապարակվեն, եւ Դոգն իրենց չանդրադառնա։ Քրեական գործը բազմաթիվ դրվագներից է կազմված, մի խումբ տուժողներ կան գործում, նախաքննություն է ընթանում։

Մենք նախ ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ինչու են Արզաքանցյանին ոստիկաններ ուղեկցում, ինչ վտանգ է նրան սպառնում, արդյոք Արզաքանցյա՞նն է դիմել ոստիկանություն՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, թե՞ իրավապահներն են նշված քրեական գործի շրջանակներում նպատակահարմար գտել նրա անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել։ Ոստիկանությունից մեզ ասացին, որ անվտանգությունը քննիչի որոշմամբ է տրամադրվում, ուստի մեկնաբանել չեն կարող։ Քննչական կոմիտեից էլ գրավոր հարցում պահանջեցին՝ այս պարզ հարցին պատասխանելու համար։ Նշենք, որ մենք նաեւ Տիգրան Արզաքանցյանից փորձեցինք ճշտել վերոնշյալ հարցերի պատասխանները, սակայն նա ողջ օրվա ընթացքում կա՛մ անջատում էր հեռախոսը, կա՛մ պարզապես չէր պատասխանում զանգերին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 812 անգամ
Լրահոս
Իսկ ովքե՞ր են դատավորները (video) ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am