Օրենքով գող Կանևսկոյ-Դոն Պիպոյի «բազարը». մանրամասներ Էջմիածնի սպանություններից
Henaran.am-ի տեղեկություններով այս գիշեր Էջմիածնում հնչած կրակոցները անմիջականորեն կապվում են Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի և նրա մահափորձի կազմակերպան մեջ կասկածվող հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող, օրենքով գող Կանևսկոյ եղբայրների անվան հետ: Մեր տեղեկություններով,հեղինակությունների «բազարը» շարունակվում է: «Դոն Պիպոն ուզում էր Կանևսկոյին փուռը տար, դէ սա էլ հետևանքները…»,-ասաց մեր զրուցակիցը: Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում. անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից մահացել են ավտոմեքենայի ուղևորն ու վարորդը: Նրանք Արմավիր քաղաքի բնակիչներ են:
