Ինչպես Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին (լուսանկար)

Ի շարս բազմաարծարծ իր ստերի և նենգախեղումների՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ (անտի)քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթում երկար-բարակ խոսեց նաև Շուշիի անկման ու դրա հետ փոխկապակցված իրադարձությունների մասին:

Դեռ թողնենք մի կողմ հարցերի հարցը, որ Նիկոլ Փաշինյանը, կանխամտածված ու միանգամայն ծրագրված, բանակցային գործընթացը տապալում և անում էր անպատասխանատու և սադրիչ հայտարարություններ ու գործողություններ, որպեսզի արագացնի հնարավոր պատերազմի մեկնարկը և լեգիտիմացնի պատերազմի գնալու ադրբեջանական կողմի մշտական մղումները:

Կենտրոնանանք բացառապես Շուշիի վերաբերյալ նրա թարմ ու ավելի վաղ շրջանում արտասանած ստերի, ինչպես միմյանց, այնպես էլ՝ իրականությանը հակասող հայտարարություններին:

Առաջինը. Նիկոլ Փաշինյանը, ինպեսև ավելի վաղ, հայտարարել էր, որ պատերազմը Շուշիի համար էր, այսինքն՝ առանցքային դեր ուներ Շուշին, որ բոլոր կարգավորումային տարբերակներում կար Շուշին ադրբեջանական կողմին հանձնելու պահանջ ու նման բաներ:

Բազմիցս հերքվել է, որ կարգավորման ոչ մի տարբերակում, նախքան պատերազմը եղած որևէ նախագծում Շուշիի վերադարձի հարց ընդհանրապես չի եղել:

Ավելին, դա որոշակիորեն երևաց անգամ հենց Փաշինյանի խոսքի այն հատվածից, որ պատմում էր հոկտեմբերի 7-ին Պուտինի հետ ունեցած զույգ հեռախոսային զրույցների մասին՝ պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ: Ինչի մասին ասես այնտեղ խոսք կար, միայն ոչ՝ Շուշիի:

Այդ առնչությամբ Պուտինը ժամանակին նույնպես հերքելով Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ հայտարարությունները, ընդգծել է, որ Շուշիի հարց ծագել է պատերազմի ընթացքում: Այսինքն, Շուշիի հարց ծագել է կապված այն իրողության հետ, որ Փաշինյանը պատերազմը ղեկավարել է այնպես, որ ադրբեջանական կողմը իրարահաջորդ հաջողություններ է գրանցել, իսկ հայկական կողմը՝ շարունակական կորուստներ: Չնայած Փաշինյանի ագիտպրոպը մարմնի որոշակի մասը ճղում էր՝ հայությանը մոլորեցնելու համար, թե «հաղթում ենք, հաղթելու ենք», «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց... Գետաշեն մտանք» ու էլի նման՝ բացարձակապես «օդից վերցրած» փուչ և ստահոդ «հաղորդագրություններ» տիրաժավորելով:

Հաջորդը. Փաշինյանն ասում է, թե Շուշին իր համար կարմիր գիծ էր, թե Շուշիի առանցքային նշանակությունը գիտակցելով՝ իր բոլոր հրամաններն ու կարգադրությունները Շուշիի պաշտպանությունն ամրապնդելուն են ուղղված եղել:

Այդ ինչպե՞ս: Այդ ի՞նչ տարօրինակ հրամաններ ու կարգադրություններ են եղել, եթե, ինչպես ինքն է ասում՝ 25 հազար մարտիկ շրջափակման վտանգի տակ էր հայտնվել Ստեփանակերտում ու Ստեփանակերտի մատույցներում, այլ ոչ թե՝ Շուշիում: Եթե Շուշիի պաշտպանությունն ուժեղացված լիներ իրականում, այլ ոչ թե Փաշինյանի՝ պարտերազմից 3 տարի անց արվող փուչ հայտարարություններով, ապա նշված 25 հազար մարտիկներից գոնե 15 հազարը հենց Շուշիում ու Շուշվա մատույցներում կլինեին, այլ ոչ թե Շուշիի անկմամբ՝ շրջափակման հնարավոր ռիսկի տակ՝ այլ վայրում: Էլ չասած այն մասին, որ Շուշին բնական ամրոց է:

Այդ ո՞նց էր «ամրացվել» Շուշիի պաշտպանությունը Փաշինյանի հրամաններով, որ, կրկնում ենք, բնական ամրոց Շուշին գործնականում հանձնվել է թշնամու ներթափանցած դիվերսիոն զորախմբի առաջին իսկ գրոհից հետո:

Շատ ավելի տրամաբանական ու պատճառաբանված է ենթադրությունը, որ Նիկոլ Փաշինյանի հրամանները հակառակին են նպատակաուղղված եղել՝ հնարավորինս թուլացնել Շուշիի պաշտպանությունը, այն համալրել հիմնականում ընդդիմադիր ուժերի կամավորական ջոկատներով կամ գործիչներով, որպեսզի ծրագրված կերպով Շուշին թշնամուն հանձնելու մեղքը միանգամից գցեն ընդդիմադիրների վրա: Եթե հիշում եք, փաշինյանական քարոզչությունը հենց այդպես էլ վարվեց՝ Շուշիի անկման մեջ մեղադրելով Սեյրան Օհանյանին, Արթուր Վանեցյանին և անգամ՝ Գագիկ Ծառուկյանին: Իսկ թե ո՞ւր էր Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող բանակը, անհասկանալի է:

Ե՞րբ է ընկել Շուշին: Բացառապես «սվոյներից» կազմված ԱԺ «քննիչ», իսկ ավելի ճիշտ՝ պարտակիչ հանձնաժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը բացեիբաց խոստովանեց, որ դեռևս նոյեմբերի 7-ին իր Գլխավոր շտաբի պետ, Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին: Նոյեմբերի 7-ին, հասկանո՞ւմ եք: Այլ տեղեկություններով՝ Շուշին ընկել է ամսի 5-ին: Ավելին, Փաշինյանը լեզվից թռցրեց, որ եռակողմ հայտարարությունն ստորագրել է նոյեմբերի 9-ի դեռ առավոտյան: Մինչդեռ անհերքելի փաստ է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18-ի սահմաններում Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

3

Այսինքն, այս անձնավորությունը կանխամտածված ստե՛լ է, խաբե՛լ է, մոլորության մեջ է գցե՛լ միլիոնավոր մարդկանց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, մինչդեռ ինքն արդեն առնվազն դրանից երկու օր առաջ գիտեր, որ Շուշին ընկել է, իսկ առավոտյան էլ ինքը, Ալիևի առաջ կզելով, «ղազագիր» է ստորագրել:

Ու դուք ի՞նչ եք ակնակլում նման ստախոս, անպատասխանատու, զազրախոս, անհայրենիք, ուրացող էակից: Միակը, ինչին նա ունակ է՝ կործանումն է ու վնաս տալը: Ի՞նչ սպասենք ու կողքից նայենք, թե ո՞նց է Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում Հայաստանը, թե՞ այնուամենայնիվ «իրար գանք» ու «մի բան անենք»:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1162 անգամ
Լրահոս
ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am