«Ռաֆիկ նիֆչյոմ նէ վինավա՛տ...»

Այն, որ Ազգային ժողովի այսպես կոչված՝ «քննիչ հանձնաժողովում» Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդամենը շոու է լինելու, պարզ էր ի սկզբանե, ինչպես ասվում է՝ «էն գլխից»: Ողջունելի է, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», համատեղ հայտարարեցին, որ դույզն-ինչ ցանկություն չունեն այդ շոուին ներկա գտնվելու և/կամ մասնակցելու:

Ամենից առաջ, ԱԺ «քննիչ հանձնաժողով» ասվածի առանցքային նպատակը ոչ թե 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած խայտառակ ու աղետային պատերազմի պատճառները պարզելն ու վերհանելն է, այլ այդ պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանի իշխանության, այսինքն՝ իրենց իսկ մեղքերը պարտակելը:

Գործնականում նույն նպատակն էր հետապնդում նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը տվյալ «հանձնաժողովի» այսօրվա նիստին ու, եթե կարելի է այդպես ասել՝ նրա «հարցաքննությունը», դա ուղիղ եթերով հեռարձակելը:

Ուղիղ եթերի պարագան ի սկզբանե հուշում էր, որ այնտեղ չի կարող որևէ լուրջ հարց կամ փաստ արծարծվել, այլ ընդամենը լինելու է փաշինյանական լոգորեայի հերթական դրսևորում: Եվ այսօրվա նրա ելույթը մեկին՝ մեկ ապացուցեց այդ կանխահեսումների ճշգրտությունը:

Փաշինյանի «հարցաքննության» հիմնական «կոնցեպտուալ» կետերը հետևյալն են. ա) Արցախը դեռ նախքան իր իշխանության գալն էր «տված», հնարավոր է, նույնիսկ, դեռ նախքան մեր թվարկության սկիզբն էր տրված, բ) բայց ինչ էլ ինքն աներ, միևնույն է, արդյունքն այն էր լինելու, գ) գնացեք, որտեղ ուզում եք՝ մեղավորներ փնտրեք, բայց Փաշինյանին մոտ չգաք, դ) Նիկոլ Փաշինյանը ամենահայրենասեր անձնավորությունն է գալակտիկայում, ե) և այդպես շարունակ:

Կարճ ասած՝ «Ռաֆիկ նիֆչյոմ նէ վինավա՛տ...»:

Փաշինյանի հրահրած պատերազմի համար մեղավոր են նախկին նախագահները, մեղավոր են զինվորականները, գեներալները, հենց Արցա՛խն է մեղավոր: Մեղավոր են Ռուսաստանն ու Մինսկի խումբը, մեղավոր են բոլորը, մեղավոր է՝ ով ասես, միայն ոչ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած պոպուլիստ-պարգևավճարյալների անձեռնահաս «թիմը»:

Բայց մի քանի այլ շեշտադրումներ էլ կան:

Առաջինը. ոչ այլ ոք, այլ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ինքը Արցախի հարցով բանակցություններ սկսելու է և սկսել է ի՛ր կետից, «զրոյական կետից»: Հետևաբար, հիմա նա ո՞ւմ է ուզում էշի տեղ դնել: Դու քո՛ կետերից խոսիր, ի՞նչ ես կախ-կախ լինում նախկին նախագահների քաղաքական ժառանգության փեշերից:

Երկրորդը. ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է «վերելակային» պայմանավորվածություններ կայացրել Ալիևի հետ, Նիկոլ Փաշինյա՛նն է նրանից միջնորդավորված ծրար ստացել՝ որոշակի առաջարկներով ու ընդունել այդ ծրարը: Հիմա դու ումի՞ց ես ինչ բողոքում:

Երրորդը. ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «ինչ ուզում, էն էլ բանակցում ենք»: Հիմա ի՞նչ ես փրփրաբերան, ձեռքերդ փրփուրների նետում, թե որ թվականին ով ինչ է բանակցել:

Չորրորդը. ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է Արցախում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Նա դա արել է միտումնավոր, հատուկ այն նպատակով, որ լեգիտիմացնի ադրբեջանական ու թուրքական կողմերի՝ ռազմական ագրեսիայի միջոցով խնդիրը լուծելու մշտական մղումները:

Նիկոլ Փաշինյա՛նը, այլ ոչ թե Ալֆացենտավրայից եկած այլմոլորակայիններն են տորպեդահարել բանակցային գործընթացը, այն մղել պատերազմական փուլ ու պատերազմի ընթացքում հետևողականորեն արել ամեն ինչ Հայաստանն ու Արցախը պարտության մատնելու համար:

Փաստը մնում է փաստ. Նիկոլ Փաշինյա՛նն է ՀՀ միակ ղեկավարը, ով Արցախը ճանաչել է ադրբեջանական:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, դեռ էլի է խոսելու և խոսելու: Թեպետ, նա ճիշտ կանի, որ նախապատրաստվի իր վաստակածին՝ ինչպես ինքն է սիրում ասել՝ «գնդակահարության պատի տակ կանգնելուն»: Դատարանում:

Ինչ վերաբերում է նրան հարցաքննելուն, ապա մի օր իսկակական հարցաքննության ժամն էլ կգա, չնայած, դա արդեն էական չէ: Էական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը գա: Որքան՝ շուտ, այնքան՝ լավ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 890 անգամ
Լրահոս
Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am