Կաստան ու Արա Աբրահամյանի գանգատը

Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի երեսունից ավելի գործարարների մասնակցությամբ պաշտոնապես տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Խոստացվում էին բազմամիլիոն հատկացումներ, աննախադեպ թռիչք ու աճ, տնտեսության զարգացում: Սակայն ընտրություններից արդեն հինգ ամիս է անցել, սակայն այդ ակումբից ու ներդրումներից ոչ ձայն կա, ոչ ծպտուն, անունը կա, ամանուն՝ չկա: Ակումբի հռչակված նպատակներից էր Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելը և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում էր 3,2 մլրդ դոլարի ներդրում, կոնկրետ այս տարվա համար խոստացել է մոտ 830 միլիոն դոլարի ներդրում, արդեն սեպտեմբերն է, սակայն այդ գումարի կեսն անգամ Հայաստան չի մտել: Հակառակը, ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար): Այսինքն ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով: Բայց սա դեռ ամենը չէ: Այս կես տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլև շարունակվել է կապիտալի արտահոսքը, օրինակ՝ միայն ՌԴ-ն 12.2 մլրդ դրամի կապիտալ է հոսել: Իհարկե, Կարեն Կարապետյանի վերջին հենարանը Սամվել Կարապետյանն է, որը վերջին ժամանակներս ակտիվության նշաններ է ցուցադրում, օրեր առաջ ինֆորմացիա տարածվեց, որ Գյումրիում Սամվել Կարապետյանը մեծ մասշտաբների ներդրում է անեելու, մինչ այդ հիշեցնենք վարչապետն էր խոստացել: Բնական է, որ Սամվել Կարապետյանը պետք է ու պարտավոր է ներդրումներ անել, ի վերջ, Հայաստանի կարեւորագույն կոմունիկացիաները պետությունը հանձնել է նրան, ՀԷՑ-ից հետո հիմա էլ կան տեղեկություններ, որ ատոմակայանն են 5 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Տաշիր» ընկերությանը հանձնելու: Այնպես որ, Սամվել Կարապետյանի ներդրումները պայմանավորված են ոչ այնքան Կարեն Կարապետյանի գործոնով: Իսկ ընդհանուր առմամբ բոլորն էլ մեզանից լավ գիտեն, որ Հայաստանում ներդրումների համար նույնիսկ բավարար միջավայր չկա, օրինակ չնայած ՊԵԿ-ը ղեկավարում է Կարեն Կարապետյանի ներկայացուցիչը, սակայն մամուլում լուրեր են հայտնվել, որ մաքսայինի ամենափոքր հարցը կարգավորվում է վարչապետի փեսայի կողմից: Այսինքն, փոխարենը ոսկե սարեր խոստացող վարչապետը իրավիճակը, միջավայրը փոխելու քայլեր անի, ինքն է ադապտացվել միջավայրին: Այսպիսով՝ նման իրականությունում միայն անմեղսունակ պետք է լինել, որ Հայաստանում ներդրումներ անել: Այս համատեքստում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, անշուշտ, կարելի է հեռատեսության պարգեւ շնորհել: Իսկզբանե նրա անունն այդպես էլ չհոլովվեց Ներդրողների ակումբի համատեքստում, թեև մինչ այդ Աբրահամյանը գրեթե վստահեցնում էր, որ հանուն հայրենիքի պատրաստ է զոհաբերել իր ամբողջ կարողությունը.«Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին»,- այսօր Հայաստանում լրագրողներին պատասխանել է Աբրահամյանը.«Չնայած չէ, տենց խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է, միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերը մասնակցել, միանալ, հազար հատ գործ կա, որ ես անում եմ»: Փաստորեն, Արա Աբրահամյանը չի ցանկացել միանալ, ինչու, շատ պարզ, որովհետեւ նա ավելի մոտիկից է ճանաչում ՀՀ իշխանություններին, քան մնացյալ գործարարները եւ ինքը գիտե, թե ինչ հետեւանքներ է ունենում ներդրում անելը: Իհարկե, Աբրահամյանը որեւէ թթու խոսք չի ասել ոչ վարչապետի, ոչ էլ որեւէ մեկի հասցեին, բայց այն, ինչ ինքն է ասել, արդեն բառերից ավելին են խոսուն: Իրականում խնդիրը ոչ որեւէ գործարարի հոտառությունն է, ոչ ներդրումներ չանելու համարձակությունը, այլ հստակ ձեւավորել է մի կաստա, այն ձեւավորել է Սերժ Սարգսյանը եւ այդ խումբն է որոշում՝ ինչ անել երկրում, ինչ չանել, ով անի, ով դուրս մղվի, ում որտեղ օգտագործել, դա հայտնի օլիգարխների այն խումբն է, որոնք Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Ժնեւում: Այս ամենը շատ լավ իմանալով՝ Արա Աբրահամյանը  երեկ և այսօր տվեց նրանց պատասխանը: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am