Փաշինյանը «հպարտ քաղաքացիների» ուսերին նստած՝ թաքնվում է հենց այդ «հպարտ քաղաքացիներից»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, փորձում էր ամեն կերպ ցույց տալ, թե ինքը տարբերվում է բոլոր ղեկավարներից ու հատկապես նախկիններից։ Նա սկզբում ոտքով էր տեղաշարժվում կառավարական մի շենքից մյուսը, մոտենում էր մարդկանց, զրուցում նրանց հետ, ուղիղ եթերներ կազմակերպում ու այդպիսով ձգտում էր ընդգծել, թե ինքը «ժողվարչապետ» է։ Նույնիսկ դեպքեր եղան, երբ Փաշինյանը հեծանիվ վարելով էր աշխատանքի գնում՝ ճանապարհին ողջունելով անցորդներին (չնայած՝ ուղեկցող շարասյունով)։ Այո, նա իրոք էապես տարբերվեց նախկիններից, բայց ոչ այն առումով, ինչպես փորձում էր ներկայանալ, և ինչպես կարծում էին ոմանք: Նա տարբերվեց վատագույն իմաստներով: Բայց խոսքն այս դեպքում դրա մասին չէ:

Փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը դարձել է անվտանգության աննախադեպ ապահովություն ունեցող, հասարակությունից ամենաշատ թաքնվող ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի միակ ղեկավարը, որի՝ նույնիսկ ԱԺ այցելության ժամանակ տոտալ ու համապարփակ հսկողություն է սահմանվում։ Նույնիսկ ԱԺ դահլիճում խմբակցությունների շարքերից յուրաքանչյուրի վերևում կամ ներքևում նստում են Փաշինյանի թիկնապահները: Ավելին՝ անվտանգության աշխատակիցները հսկում են նաև լրագրողների օթյակից ու հարկ եղած դեպքում խոչընդոտում նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ ԱԺ պատգամավորներից հավաքում են հեռախոսները, ինչպես դպրոցներում՝ աշակերտներից: Նույնը՝ ՔՊ-ի նիստերի ժամանակ, երբ ներկա է Փաշինյանը:

Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները անվտանգային միջոցառումների ձեռնարկումների առումով պարզապես «զմայլանք» են։ Առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նշել, որ երբ Փաշինյանն այցելում է որևէ մարզային բնակավայր, ապա այդ տարածքում կյանքը պարզապես կաթվածահար է լինում. նրա անվտանգության ապահովման նպատակով այդ մարզից մեծ թվով ոստիկաններ են ներգրավվում, անգամ օժանդակ ուժեր են բերվում մայրաքաղաքից։ Նրան ուղեկցում է մեքենաների մեծաքանակ կորտեժ, ճանապարհներ են փակվում, երթևեկությունը կաթվածահար է արվում և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը պետք է ինչ-որ տեղ կանգ առնի կամ հանդիպումներ ունե նա, ապա ամեն ինչ նա խ օ ր ո ք ճշգրտվում է։

Այդ հանդիպումներում չպետք է լինի պատահական մարդ, պատահական հարց, որ հանկարծ Նիկոլի համար տհաճ անակնկալներ չառաջանան։ Արդյունքում այցելությունների համատեքստում շոու է բեմադրվում, թե իբր «ժողվարչապետը» նախկինի նման հանդիպումներ է ունենում ժողովրդի ներկայացուցիչների հետ, սակայն իրականում այդ մարդկանց շրջանակը հատուկ մանրակրկիտ ընտրված է լինում։ Այո, նա այևս չի կարողանում ու չի էլ կարող թաքցնել իր սեփական վախերը: Ու դա պատահական չէ՝ հաշվի առնելով, թե նա ինչ փորձանքներ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին և շարունակում է բերել:

Օրերս ԱԺ-ում Փաշինյանը զարմացած հարց հնչեցրեց, թե մի՞թե իր անվտանգության վրա ավելի է ծախսվում, քան Քոչարյանի ու Սարգսյանի։ Ավելին ու պակասն այս դեպքում հարաբերական է, որովհետև բուն մեկ անձի անվտանգությունն ապահովողների քանակը գուցե շատ չի մեծացել (թեպետ անզեն աչքով էլ նկատելի է, որ մեծացել է), բայց ամեն անգամ որևէ տեղ այցելելիս հավել յալ հսկայական ուժեր ներգրավվում են, ինչը գուցե որպես հավել յալ ծախս չի ձևակերպվում, որովհետև այդ իրավապահներն այսպես թե այնպես աշխատավարձ ստանում են: Խնդիրն այլ հարթության մեջ է. որևէ նախկին ղեկավարի այցելությունների ժամանակ երբեք այնպիսի «ապոկալիպտիկ» անվտանգային միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչպես Փաշինյանի դեպքում է։ Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանի կողմից քննադատված նախկինները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ժողովրդից կամ, այսպես ասած, «հպարտ քաղաքացուց» վախենալու ոչինչ չունեին։ Փաշինյանն ունի:

Ուստի նա նույն «հպարտ քաղաքացիների» ուսերին նստած՝ թաքնվում է հենց այդ «հպարտ քաղաքացիներից»: Եվ վերջապես, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, քննադատում էր, թե երկրում «պադավատապետություն» է ստեղծվել։ Բայց իր օրոք ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն չի նվազել, այլև հերթական տեղեկություններն են շրջանառվում նոր ծառայողական մեքենաների ձեռքբերման հետ կապված։ Ու հարկատուներիս վճարած գումարների հաշվին բարձրագույն պաշտոնյաների ավտոպարկը անընդհատ անհարկի թարմացվում է։ Հիմա դարձել ենք «սուպերպադավատապետություն»: Փաստացի Փաշինյանը նորանոր ռեկորդներ է սահմանում ոչ միայն փորձանքներ ու պարտություններ բերելու, այլև պետության համար բեռ ստեղծելու հարցում։ Մնում է հասկանալ, թե ինչքան են շարունակվելու այդ «ռեկորդները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am