Դատարանն ազատ է արձակել ձերբակալված «NARSAN» ՍՊԸ փոխտնօրենին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «NARSAN» ՍՊԸ-ի ձերբակալված փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանն ազատ է արձակվել: Armlur.am-ի տեղեկություններով, Ռոբերտ Հարությունյանը կասկածվում է վաշխառության մեջ: Մեզ հաջողվեց պարզել, որ նա ձերբակալվել է սեպտեմբերի 9-ին, ինչը բողոքարկվել է և այսօր նա ազատ է արձակվել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև մի քննիչ, ով նույնպես ազատ է արձակվել։
