Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ նիստի ընթացքում կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ այսօր կան հայազգի մասնագետներ և երկրում և երկրից դուրս, ովքեր կարող են ցանկացած ժամանակ զբաղվել միջուկային զենք ստեղծելու խնդրով:
ԱԺ-ում «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին. «Հայաստանի Հանրապետությունում կա՞ միջուկային զենք արտադրելու գիտական պոտենցիալ, և կա՞ տեխնիկական պոտենցիալ նման խնդիրներ իրականացնելու համար»:
Սամվել Հարությունյանն էլ ասաց, որ այսօր Հայաստանում բացակայում են տեխնիկական միջոցները նման խնդիրներ լուծելու համար, քանի որ դա բավականին լուրջ գումարներ է պահանջում, իսկ նման միջոցներ առայժմ չկան. «Սա բավականին լուրջ գումարներ է պահանջում և առայժմ մենք չունենք նման հնարավորություն»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը