Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել. Ալիևի օգնական
Ադրբեջանում այսօր ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայել իր արտահանձնման հետաձգման պատճառով փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: «Լապշինը նախօրեին փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն բանտապահները ժամանակին կարողացել են կանխել ինքնասպանության փորձը: Բլոգերին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել, և այժմ նա բժիշկների հսկողության տակ է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Այժմ բլոգերը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
