Ծրագիրը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է և իրականացնում է ՀՀ տնտեսության արմատական բարեփոխումների և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր, Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի 25 տարվա համագործակցությանը նվիրված ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ ծրագիրը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում: «Ուրախ եմ փաստելու, որ կառավարության և համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են: Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք հանդիսանա ՀՀ և բանկի համագործակցության առանցքային հենասյունը», - ասաց Կարապետյանը:
