Գագիկ Ծառուկյանը բոլորի պատասխանը կտա. որոշողն ու առաջարկողն իրենք են

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանը: Պարոն Ծառուկյան, եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածու, նա ձեզ համար ցանկալի թեկնածո՞ւ է: Ես ուզում եմ եթե-ով հարցերին չպատասխանեմ: Երբ համապատասխան  Հանրապետական կուսակցությունն իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այն ժամանակ կասենք: Բայց նա ընդունելի թենածո՞ւ է ձեզ համար: Ուրեմն, համապատասխան դուք պետք է իմանաք, որ էդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, և որոշողն ու առաջարկողն իրենք են: Դա հասկանալի է, դուք կո՞ղմ եք Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Բա եթե հասկանալի է, հարցն ինչի եք ինձ տալիս: Երբ որ կասեն, այն ժամանակ իմ պատասխանը կլսեք: Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գոծունեությունը, արդեն մեկ տարի է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է: Դրական ցուցանիշներ կա՞ն: Ես ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը ներկայացրել է ծրագիրը, աշխատում է անել: Էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը դա ես կոռեկտ չեմ համարում: Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ 25-30 տոկոս բանկի տոկոսները դառել են 8-10 տոկոս, և այսօր տուրիստների քանակի աճն արդեն 25 տոկոսից ավելի է: Ինքը կներկայացնի համապատասխան իր տարվա կատարած գործերը, ըստ այդմ էլ մենք կասենք: Դուք Սերժ Սարգսյանի՞ն եք տեսնում վարչապետի պաշտոնում: Մեր տեսնելով ու չտեսնելով չէ, ՀՀԿ-ն է որոշողը, իրենք դեռ չեն քննարկել: Եթե ՀՀԿ-ն որոշի, որ նա է վարչապետի թեկնածուն, դուք չե՞ք խոչընդոտի: Խոչընդոտները պետք է լինեին ժողովուրդը, եթե մեր ժողովուրդն իր ձայնով գնացել է 50+1 տոկոսը տվել է ՀՀԿ-ին, հենց ՀՀԿ-ն էլ պատասխանատու է երկրի, ժողովրդի անվտանգության համար: Ես համապատասխան քարոզարշավի ժամանակ մեր ժողովրդին ներկայացրել էի՝ ժողովուրդ ջան, հավաքվելով ու ասելով՝ Ծառուկյան փրկի, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, տվեք փրկեմ: Ասում եմ խնդիրները, լուծումները, 15 կետերը, ծրագրերը, որ համակարգ փոխվի, մարդիկ փոխվեն, ասում էի ներդրումների բերման աղբյուրը: Ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է արել: Համապատասխան մարդը հելավ հեռուստացույցի մոտ ասեց, որ՝ մենք պատրաստ ենք Ծառուկյանի ծրագիրն իրականություն դարձնենք: Եթե ժողովուրդն ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, դուք կմիանա՞ք: Եթե օրենքի շրջանակներում ժողովուրդն ընդվզող էր, թող այն ժամանակ ձայնը տար ում հավատում էր: Հավատացել են, տվել են… Ամենակարևորն այսօր պարոն Ծառուկյանն այնքան քաղաքական փորձ ունի, որ ցանկացած հարցի լիարժեք ձեր պատասխանները տալու է: Այսօր կա՞ ոլորտորտեղ առաջընթաց է գրանցվել: Ուրեմն, այդ ոլորտը կույր մարդն էլ կարող է տեսնել, որ այսօր ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի սպորտի զարգացման մասին: Ցանկացած օլիմպիական խաղեր, մեր մարզիկները ոսկե մեդալով են վերադառնում: Ձեզ համար վարչապետի ընդունելի թեկնածուն ԿարենԿարապետյա՞նն էթե Սերժ Սարգսյանը: Նորից եմ ասում՝ այսօր այդ խնդիրը տրված է ՀՀԿ-ին, իրենք իրենց կազմով պետք է որոշեն: Այսինքն՝ դուք ցանկություններ չունե՞ք: Եթե հնարավորություն չես տվել: Հիմա դու մեծ ցանկություն ունես, ուզում ես աստղ դառնաս, եթե էդ հնարավորությունը քեզ չտան… Պետք է ձգտել: Աղջիկ ջան, ձգտում ենք, քարոզել ենք, ամբողջ սահմանամերձ գոտիով ասել ենք: Ներդրումներ բերելո՞ւ եք Հայաստան: Եթե դուք նկատել եք, Ծառուկյանը միշտ արել է, անելու է, ներդրումներ էլ ենք բերելու, կառուցում ենք մեր երկիրը: Էսօր ես անձնական շահ չունեմ, մեր շահը ժողորդի կարգավիճակը փոխելն է, հնարավորություն տալը: Դուք նեղացա՞ծ եք ժողովրդից: Իմ ժողովրդի ցավը տանեմ, ես սիրում եմ իմ ժողովրդին, իրենց կողքին եմ: Բայց ձայների մեծ մասը ՀՀԿ-ին տվեցին: Բայց ընտրությունները կեղծեցին: Ո՞վ է ասում կեղծել են: Ժողովուրդը տվել ա իրա քուչի տղուն, իրա գյուղապետին, մարզպետին: Բայց նրանք խնդրի լուծող չեն, տվեք պահանջեք: Այդպիսի անհիմն հայտարարություններ ես չեմ անի այսօր, որ կեղծվել են: ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հարց քննարկվո՞ւմ է: Չի քննարկվել, որ քննարկվի, դուք բոլորդ կիմանաք: Իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք: Նոր են անցել խորհրդարանական ընտրությունները: Կատարվել է ընտրություն, մարդիկ իրենց ձայնը տվել են: Հենց վերջանում է՝ թեժ աշուն, թեժ գարուն: Ժողովուրդն իր ձայնը տվել է, ժողովուրդն էլ պետք է պահանջի: Իսկ ՀՀԿ-ն պարտավոր է պատասխանատու լինի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու, անվտանգությունն ապահովելու համար: Բացառո՞ւմ եքոր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեք: Ես այս կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես կասեմ: Կարևորը իմ խոսքն ու խոստումը իմ ժողովրդին ես պահել եմ, իմ պարտքը պետք է կատարեմ ժողովրդի առաջ: Սղագրել է lragir.am-ը

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am