Ադրբեջանական նոր ագրեսիայի նախանշվող ուղեգիծը

«Փաստ» օրաթերթը գրում է. Գրեթե ամեն օր ադրբեջանական զինված ուժերը, իրենց «բնավորության» համաձայն, խախտում են հրադադարի ռեժիմը, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են արձակում, տարբեր սադրանքների դիմում, իսկ հետո հաղորդագրություն են տարածում, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարը։ Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հատկապես ակտիվացել ու սադրանքների է դիմում Երասխի ուղղությամբ՝ մանավանդ նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան է կառուցվելու։ Հրադադարի խախտումները տեղի են ունենում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի սահմանին։ Անգամ ՌԴ ՊՆ-ն է արձանագրում Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Ադրբեջանը շուրջօրյա ռեժիմով ապատեղեկատվություն տարածի։ Թերևս պարզ է, որ այսպիսով Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի նկատմամբ նոր լկտիությունների և Արցախում էլ հակաահաբեկչական գործողության անվան տակ նոր ռազմական օպերացիայի։

Հայաստանում նշում են, թե Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, Բաքուն իր հերթին հայտարարում է, թե Լաչինի միջանցքը բաց է, և քանի որ ՀՀ ղեկավարությունը ճանաչում է իրենց տարածքային ամբողջականությունը, ուրեմն իրենք էլ, հաշվի առնելով դա, անցակետ են տեղադրել։ Դրա միջոցով Ադրբեջանը ոչ միայն կարող է հասանելիություն ստանալ արցախցիների անձնական տվյալներին, այլ նաև որոշ մարդկանց չթողնել վերադառնալ Արցախ, առանձին դեպքերում էլ ձերբակալել իր համար անցանկալի անձանց։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա պետք է արձանագրել, որ Ադրբեջանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անգամ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 1975 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այսինքն, իրենք կարող են գտնել ադրբեջանական կողմի համար ձեռնտու ինչ-որ մի քարտեզ ու հայտարարել, թե դրա շուրջ պետք է բանակցեն։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Ադրբեջանն այդպես էլ չի հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

Պատահական չէ, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, և այդ հարցը պետք է արագորեն լուծել։ Իսկ դրան նախորդել էր այն, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները հսկելու են ռուս սահմանապահները։ Ասվածից կարելի է ենթադրել, որ Նախիջևան գնացող ճանապարհի վրա հայկական անցակետ չի լինելու։ Սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանեցին, թե նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Վերլուծաբաններն այս հանգամանքի հետ են կապում Վաշինգտոնում նախատեսվող հանդիպման հետաձգումը, ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրությամբ՝ Ադրբեջանի խնդրանքով։

Ըստ էության, ադրբեջանական կողմը չի համաձայնում հայկական կողմի առաջարկած տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պայմաններին։ Իսկ եթե հանդիպումը հետաձգվում է, ապա ագրեսիայի ձեռնարկումից հետո Ադրբեջանը կարող է հասնել նրան, որ հայկական կողմը ստիպված լինի համաձայնել ադրբեջանական պահանջներին։ Իսկ նման ագրեսիան որևէ կերպ չեն կարող կանխել եվրոպացի դիտորդները, քանի որ նրանց գործունեության արդյունքը հավասար է զրոյի։ Արևմուտքը միայն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հարց է փորձում լուծել։ Ադրբեջանի հաջորդական հաջողությունների դեպքում հեռու չէ այն օրը, որ ռուս խաղաղապահներն ուղղակի դուրս կհանվեն Արցախից։Ու Արևմուտքը մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում այս հարցում։

Պատահական չէ, որ Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջնորդությամբ ընթացող բանակցությունների արձանագրումներում ընդհանրապես խոսք չկա ռուս խաղաղապահների մասին, իսկ որոշ արևմտյան գործիչներ էլ Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են անում։ Պարզ է, որ եթե ՌԴ-ն դուրս եկավ Հարավային Կովկասից, ապա այս տարածաշրջանը ոչ թե հայտնվելու է Արևմուտքի ազդեցության գոտում, այլ Արևմուտքի դաշնակից Թուրքիայի։ Պատահական չէ, որ Բաքու կատարած այցի ընթացքում Էրդողանը հայտարարեց, թե Անկարան պատրաստ է ցանկացած պահի «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում»։ Ըստ Թուրքիայի նախագահի, այդ քայլն «ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»:

Ըստ էության, Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսության բացումը, Հայաստանից բացի ուղերձ է պարունակում ուղղված նաև Իրանին ու Ռուսաստանին, քանի որ իրանական կողմը գլխավոր հյուպատոսություն է բացել Սյունիքում, իսկ ռուսական կողմն էլ որոշել է մոտ ժամանակներս գլխավոր հյուպատոսություն բացել։ Իսկ Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ հավակնություններ է ցուցաբերում։ Անկարան հաջողացրել է իր ազդեցությունը ուժեղացնել Վրաստանում ու կախվածության մեջ գցել Ադրբեջանին, հաջորդ քայլը լինելու է դեպի Հայաստան թուրքական ազդեցության ներթափանցումը։ Այնպես որ, ռուսական կողմն իրոք անհանգստանալու առիթ ունի և պետք է քայլեր ձեռնարկի իր դաշնակից Հայաստանին, իրականում՝ նաև ու առաջին հերթին իրեն օգնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am