Սերժ Սարգսյանի խոստումը Ռուսաստանին

Վարուժան Ավետիսյանի հոդվածը Արմավիր ՔԿՀ-ից Բուժման սխեման՝ ապստամբություն – ազգային կառավարություն – ապագաղութացում- Կուր-Արաքսյան Նոր հանրապետություն Աերժ Սարգսյանը Հայաստանը ռուսական մարզ դարձնելու փուլի գաղութային վարչակազմի ղեկավարն է, իսկ Կարեն Կարապետյանը նախատեսված է արդեն մարզ դարձած Հայաստանի գաղութային վարչակազմի ղեկավար լինելու համար։ 2017թ․ հունվար-մարտ ամիսների ժամանակահատվածում Մոսկվան ակնհայտ նշաններ ցույց տվեց, որ մտադիր է այս երկու փուլերի անցումը կամրջող ենթափուլի պատասխանատվությունը դնել Կարեն Կարապետյանի փխրուն ուսերին՝ միգուցե այդպիսով նաև կոփվելու և նոր կարգավիճակում ավելի վստահ զգալու հնարավորություն տալով նրան։ Մոսկվան շտապում էր և հիմա էլ շտապում է, քանի որ ուժասպառ է լինում և ձգտում է օր առաջ Հայաստանը տանել ցանկապատից ներս և դարպասը փակել։ Այդ ժամանակ ես կարծիք հայտնեցի, որ Մոսկվան փոխում է գաղութային վարչակազմի ղեկավարին։ Սակայն ընթացքը, նաև Սերժ Սարգսյանի ջանքերով, ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում և պատրաստ չէ և չի կարող ստանձնել այդ ամենակեղտոտ, բարդ և անձնական ճակատագրի համար վտանգավոր ենթափուլի պատասխանատվությունը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ցանկանում է, պատրաստ է և կարող է։ Կարեն Կարապետյանի ծառայողական անհամապատասխանությունն այդ ժամանակ ակնհայտ չէր նույնիսկ Մոսկվայի համար։ Անշուշտ, նա մնում է որպես մարզ-Հայաստանի ղեկավարի գլխավոր թեկնածու։ Այս պահին Կրեմլն ուրիշ թեկնածու չունի։ Օգտվելով այս հանգամանքից, Սերժ Սարգսյանը Մոսկվային խոստացել է նրա ցանկացած ձևով ու ժամկետներում հանձնել ամեն ինչ և հետագայում ևս լինել հլու-հնազանդ կամակատար՝ զուգահեռաբար ցուցաբերելով առավելագույն դավաճանական նախաձեռնողականություն։ Սերժ Սարգսյանի այս խոստումը ենթադրում է, որ նա պետք է արագացնի և մեծացնի Հայաստանը (Արցախը ներառյալ) արյունաքամ անելու միջոցով դիմադրողականությունից զրկելու և Ռուսաստանի ոտքերի տակ մատաղ անելու տեմպերն ու ծավալները։ Եթե սերժերենից հայերեն թարգմանենք ԱԺ վերջին գումարման նրա ուղերձը՝ 4 մլն բնակչություն և կյանքի ներկայիս ընթացքի պարագայում ակնհայտորեն ոչ իրատեսական մյուս ցուցանիշների վերաբերյալ, կտեսնենք ասվածի անհերքելի ապացույցները։ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նման եղանակով կկարողանա շահել Մոսկվայի բարեհաճությունը, չեզոքացնել Կարեն Կարապետյանի տարբերակը և շարունակել պաշտոնավարումը նաև մարզպանի կարգավիճակում։ Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը նաև աշխատում է Ռուսաստանի անկման պարագայում նույն ջերմեռանդությամբ Արևմուտքին հանձնվելու տարբերակի ուղղությամբ։ Սակայն սա նրա գաղտնի և ոչ հիմնական ծրագիրն է, որը Կրեմլը ամեն կերպ հաջողությամբ խափանում է և վերածում ի՛ր ծրագիրն սպասարկող բաղադրիչի։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին նրա նախորդների կամ Կարեն Կարապետյանի հետ համեմատելուն, ապա հարկ է ընդգծել, որ դա անտրամաբանական և անիմաստ է։ Նույնն է, թե փորձենք համեմատել քաղցկեղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանները։ Սրտի մխիթարության համար կարելի է արձանագրել, որ հաջորդի համեմատությամբ նախորդ աստիճանում հիվանդն ավելի լավ վիճակում էր, բայց դա հիվանդագին մտածելակերպ է։ Մեզ կառավարող գաղութային համակարգը մեր պետականության օրգանիզմում ներդրված քաղցկեղ է, որի նպատակն ու գործառույթը Հայաստանի լիակատար վերագաղութացումն է։ Ուստի մեզ սպանող հիվանդության աստիճանները համեմատելու փոխարեն հարկավոր է կենտրոնանալ և գործել բուժվելու ուղղությամբ։ Բարեբախտաբար, ազգն անհատից ավելի բարդ ու բազմապիսի համակարգ է, նրա տարրերն օժտված են ազատ կամքով և արարչական շնորհներով, ուստի ազգն ունակ է բուժվելու անգամ 4-րդ աստիճանի քաղցկեղից։ Իսկ բուժման սխեման պարզ է՝ ապստամբություն- ազգային կառավարություն- ապագաղութացում- Կուր Արաքսյան Նոր Հանրապետություն։ Վարուժան Ավետիսյան «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am