Իշխան Զաքարյանն իր և Գագիկ Ծառուկյանի միջև տարաձայնության մասին
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկից առաջ մասնակցում էր խմբակցության նիստին։ Լրագրղների հարցին, թե արդյոք հարթել է խնդիրները Գագիկ Ծառուկյանի հետ, Իշխան Զաքարյանն ասաց,ո ր իրենք խնդիրներ չունեն: «Երբեք էլ խնդիրներ չեմ ունեցել»,- ասաց նա և շտապեց հեռանալ: Նշենք, որ մամուլը գրում էր, որ Իշխան Զաքարյանը չի ներկայանում ԱԺ նիստերին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
