Կորել է 27-ամյա քաղաքացի.ջրամբարի մոտ հայտնաբերվել են հողաթափերը
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկհրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ա. Մ.-ն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը: Ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:
