Կանանց ծեծկռտուք Երևանի կենտրոնում. մեկի քիթն է կոտրվել, մյուսի մատը
Shamshyan.com-ը գրում է.Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 7-ին Երևանում կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում միմյանց հետ վիճաբանել, այնուհետև հարվածներ են հասցրել Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Լիլիթ Հ-ն և 34-ամյա Իզաբելլա Մ-ն: Ծեծկռտուքի հետևանքով Լիլիթ Հ-ն քթի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ, իսկ Իզաբելլա Մ-ն ձախ դաստակի 4-րդ մատի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է աղբյուրը` կանանցից մեկն աշխատում է Vip ավտոդպրոց ՍՊԸ-ում որպես մենեջեր:
