Կան բազմաթիվ տղաներ, որոնք վիրավորում են ստացել պատերազմի ընթացքում, և նրանց նկատմամբ պետք է անտարբերություն չլինի։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վիրավորում ստացած զինծառայողների նկատմամբ անտարբեր վերաբերմունքին։
Նրա խոսքով՝ ԱԺ պատշանության հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես նամակներ է ստանում հաշմանդամություն ստացած տղաներից, որոնք դժգոհություն են հայտնում հաշմանդամության կարգերի փոփոխությունների հետ կապված։ Ըստ Քոչարյանի՝ նոր համակարգը խնդիրներ է առաջացնում վիրավոր տղաների համար։
«Այստեղ հոգեբանական խնդիր էլ կա, այդ մարդիկ հոգեկան բավարարություն պետք է ստանան, դա նաև կախված է մեր սրտացավ աշխատանքից։ Երախտագիտության զգացում պիտի լինի, և այն պետք է արտահայտվի ոչ միայն իրենց կյանքը տվածների նկատմամբ, այլ նաև նրանց, որոնք իրենց առողջությունը վտանգեցին»,- նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ պետք է վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատշաճ վերաբերմունք ցուցաբերվի։
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը