ՀՀ իշխանությունը չի հայտարարել, որ նոյեմբերի իննի հայտարարության իններորդ կետը չի կատարելու։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Նշենք, որ նա արձագանքում էր լրագրողի հարցին, որը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միտքն էր մեջբերել, թե ապաշրջափակված ճանապարհների վերահսկողությունն իրականացնելու է հայկական կողմը, այլ ոչ՝ ռուսականը։
Նրա խոսքով՝ հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուս սահմանապահ ուժերի ուղեկալներ։
«Այստեղ երկու հարց պիտի տարանջատենք․ ՀՀ իրավազորության տակ գտնվող ճանապա՞րհ, թե՞ դրանից դուրս գտնվող ճանապարհ։ ՀՀ իրավազորությունից դուրս ճանապարհներ չեն լինելու»,- նկատեց նա։
Ըստ Եղոյանի՝ հսկողությունն իրականացնելն այլ բան է, իրավազորության տակ գտնվելն՝ այլ։
«Այդ ճանապարհը պետք է լինի ՀՀ իրավազորության տակ, և այնտեղ պետք է լինի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահ»,- նշեց նա։
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը