Սովի, ռազմական գործողությունների ժամանակ վառելիք չտրամադրողը քրեական պատասխանատվության կենթարկվի՞ (video)

Աժ-ում քննարկվում է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, նախագիծը ներկայացնելիս, ասաց, որ դրա ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ ՀՀ սահմանած ձևի հաշվետվությունները, ռազմավարական պաշարների նյությական արժեքների կուտակում և պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից, ոլորտի լիազոր մարմնին այսինքն՝ ՆԳՆ-ին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում կազմակաերպությունների համար պատախանատվություն նախատեսելու հանգամանքով։

Ըստ նախագծի հեղինակ հանդիսացող մարմնի՝ խնդիրն այն է, որ կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում և ձևաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում օրենսդրությամբ պատասխանատվություն նախատեսված չէ, ինչի արդյունքում լիազոր մարմինը զրկվում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական ապրանքների մնացորդի և շարժի մասին համակարգված և հավաստի տեղեկություն ստանալու հնարավորությունից:

Բացի այդ, նշվում է, որ կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են թղթային եղանակով, որը լիազոր մարմնի կողմից վերահսկման տեսանկյունից դժվարություններ է առաջացնում: Ըստ այդմ՝ կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում և կարգով ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հարցեր ուղղելով Դավիթ Համբարյանին, հետաքրքվեց արդյո՞ք կա հնարավորություն քրեական պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, անհատներին, կամ անհատ ձեռնարկատերերին, նույնիսկ՝ պաշտոնյաներին, որոնք, կյանքի ու մահվան նշանակության պարենային ապրանքատեսակների հարցում կթերանան ապահովել, որպես օրինակ, ռազմական գործողությունների շրջանում։

Մանրամասն տեսանյութում։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am