Ոստիկանները բերման ենթարկված քաղաքացուն գցել են գետնին և 5-6 հոգով ծեծել․ ահազանգում է փաստաբանը (video)

Հունիսի 7-ին, ժամը 16:00-ին ես և պաշտպանյալս մասնակցել ենք քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում պաշտպանյալիս ու նրա ընկերոջ միջև անձնական բնույթի հարցերով առաջացավ խոսակցություն, որը հանցակազմի հատկանիշներ չունի։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՓՊ ծեծի ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Նա տեղեկացրեց, որ վկաների չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվել է, որից հետո ինքն ու իր պաշտպանյալը քայլել են դատարանի դիմացի մայթով ու իրենց են մոտեցել 30 ոստիկաններ՝ տարբեր բաժիններից։

«Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու իմաստը։ Այդ ընթացքում հնարավոր չէր որևէ իրավական գործընթաց սկսել։ Ի վերջո, հաջողվեց հասկանալ, որ ոստիկանության ծառայողները ցանկանում են պաշտպանյալիս հրավիրել ոստիկանության բաժին։ Բայց քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն, այն էլ իր կամքին հակառակ։ Ես պահանջեցի իրավական հիմքերը, թե ինչու են այդ ամենն անում։ Ի վերջո, դա չարեցին, բայց պաշտպանյալս կամավոր նստեց պարեկային ծառայողի մեքենան, ես էլ որպես փաստաբան հինգ րոպե անց գնացի Կենտրոնի բաժին»,- պատմեց փաստաբանը։

Նա ներկայացրեց, որ, ի վերջո, կարողացել է բարձրանալ չորրորդ հարկ, լսել է պաշտպանյալի գոռոցներն ու իրեն չհարվածելու պահանջը։

«Ես կարողացա բացել դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս գետնին ընկած ու հինգ-վեց ոստիկան ոտքով հարվածում էին նրան։ Ես կարողացա ազատել նրան։ Հետո պահանջեցի չխոսել պաշտպանյալիս հետ, քանի որ փողոցային բառապաշարով էին խոսում ուսադիր կրող ոստիկանները»,- նկատեց Կարեն Ալավերդյանը։

Դրանից հետո ոստիկանները դուրս են եկել սենյակից, հետո, ով մնացել էր սենյակում, սկսել է գոռալ պաշտպանյալի վրա, խումբը կրկին ներս է եկել.

«Այս ամենը եղավ դադարից հետո, ինչն ինձ թույլ է տալիս մտածել՝ ամեն ինչ համաձայնեցված է վերադասների հետ։ Փաստաբանը, այսինքն՝ ես, խոշտանգման դեպք է արձանագրել ու դրա համար նրան մեկուսացրել են։ Ամեն կերպ փորձեցի վերադառնալ պաշտպանյալիս մոտ, և հենց այդ ընթացքում իմ նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ է կիրառվել»,- նշեց նա։

դիտվել է 410 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am