Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է Սաակաշվիլիի ավելի քան 100 կողմնակցի
Լեհաստան-Ուկրաինա սահմանի վրա բախում է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների և հակառակ ճամբարի ակտիվիստների միջև: Այս մասին հայտնում է «РИА Новости-Украина»-ն: Այնուհետև Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 ակտիվիստի: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են գազի փոքր բալոններ, ատրճանակ, ինչպես նաև ծանր մետաղական առարկաներ՝ հայտնել է Ուկրաինայի ոստիկանությունը, փոխանցում է kommersant-ը։ Ձերբակալվածների ինքնությունն ու «Կրակովեց» ժամանման նպատակները պարզվում են:
