Փաշինյանը «խեղճ ու կրակ Նիկոլ» է բեմադրում

Իր «դմփ-դմփ-հու»-ական վարկանիշի անկման ցածրակետում հայտնված Նիկոլ Փաշինյանը բնութագրական փի-առ քայլ է արել: Հրապարակվել է նրա 2022 թ. գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը: Սույն եկամտային «կադաստրի թղթի» համաձայն` Նիկոլ Փաշինյանը գույքային առումով մի խեղճուկրակ, անունեցվածք, անգույք մեկն է, էն որ ասում են՝ անգամ ատամի սեփական չոփ չունի: Մի խոսքով՝ լիովին «խեղճ նիկոլ» կերպարի մեջ:

Չէ՛, լուրջ. ըստ ներկայացված հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր: «Խե՛ղճ, խե՜ղճ Նիկոլ»,-կասեր կիսագրագետ Պողոսը, որ նրա մշտական ընտրողն էր, էն էլ կորոնավիրուսի տակ մնաց:

Ըստ հայտարարագրի` բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, նրա եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ: Իսկ տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114 դրամ, հետո էլի մի 27000 դրամ, մի 3 դոլար ու էլի մի 150 հազար դրամ:

Ո՛չ ավտոմեքենա ունի (իր անունով), ո՛չ տուն, ո՛չ ավտոտնակ, ոչ էլ, երևի, լվացքի մեքենա կամ փոշեծծիչ (էն Արարատ Միրզոյանի ականջն էլ էնտեղ կանչի, տեսնես էն ապառիկը փակե՞ց, թե՞ հազիվ յուրայինի բանկի տոկոսներն է մարում):

Լավ, ինչի՞ համար է էս «ցիռկը»: Դեռ մնացե՞լ են ծայրահեղ դյուրահավատներ, որ կտցեն Նիկոլ-անգույքի մասին այս քարզչակուտը:

Թե բա՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրված շարժական կամ անշարժ գույք չունի...

Այսինքն, նա բացարձակապես մեր հաշվին է ապրում, ուտում, խմում, տժժում:

Այն, որ ինքն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, թանկանոց կամ «բրենդային» հագուկապով են աշխարհով մեկ շրջագայում, պետբյուջեի հաշվին է: Այն, որ գերթանկարժեք ավտոներով է այսուայնկողմ երթևեկում, էլի պետբյուջեի հաշվին է:

Դե՝ «կառավարական դաչաներում» բնավորվելու մասին չենք ասի, հանրահայտ է: Ու անմոռանալի է նաև, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շտապեց օգտվել պետական առանձնատանը հաստատվելու հարցում, այլև թանկանոց վերանորոգում իրականացվեց առանձնատանը, հասկանալի է՝ պետական միջոցներով:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստան 1 միլիարդ եվրոյի կոկայինի խմբաքանակ է ուղարկվում, դա հե՜չ: Չնայած, ո՞վ է կասկածում, որ նման գործարքներ հնարավոր էին բացառապես «Նիկոլ-անգույքի» իշխանության թաթախվածության, ամենավերևից տրված երաշխիքների պարագայում:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած, այսպես ասենք՝ «ընտանեկան» ֆոնդերին անանուն ու խոշոր փոխանցումներ են արվում, դա էլ, թերևս «սուտի բան» է, հա, ու ոչ մի դեպքում կառուպցիա չէ:

Այն, որ իր անմիջական «քաղաքական շրջապատը» հաշված տարիների ընթացքում դոլարային միլիոնատերեր են դարձել, դղյակների, ապարանքների, գերթանկարժեք բնակարանների սեփականատերեր, բիզնեսների ու ինչ իմանաս էլ ինչ նյութական բարիքներ տնօրինողներ, այդ ամենը... հե՜չ, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ «անշարժ ու շարժական գույք» չունենալը, իրենց կարծիքով՝ մեջ:

Այնպես որ, իսկը ժամանակն է, որպեսզի Երևանի քաղաքապետացու Տիգրան Ավինյանը լրջորեն մտածի Նիկոլ Փաշինյանին «3-ը՝ 4-ի վրա» մի փոքր հողակտոր նվիրելու մասին, ինչպես ասվում է՝ մշտական օգտագործման համար:

Ինչպե՞ս էր այդ բազմիցս մերկացված ստախոսը ասում. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», դե, հասկանալի է, որ պետբյուջեն էլ իր գրպանն է:

Սույն օջախաքանդը անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել: Ինքը անգույք է: Իսկ իր իշխանության մահաբեր դրո՞ւյքը:

Քանի՞ տուն ու օջախ է անզավակ թողել, քանի՞ ծնողի է որդեկորույս դարձրել, քանի՞ հազար մարդու է տունուտեղից, բնօրրանից զրկել: Քանի՞ գյուղ ու քաղաք է թշնամուն նվիրել ու քանի և քանի բնակավայր ու տուն է դրել թշնամական ուղիղ նշանառության տակ:

Չէ, նմաններին, կներեք, անգամ վերը ակնարկված «3-ը 4-ի վրա» հողակտոր չի հասնում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 741 անգամ
Լրահոս
Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am