Փաշինյանն ԱՄՆ-ի ճնշումներին տեղի տվեց. ՀՀ բանկերը ռուսական ընկերությունների սպասարկումը մերժում են

Փաշինյանը տեղի տվեց ամերիկյան ճնշումներին` ընդդեմ ռուսական ընկերությունների սպասարկման: Հայաստանյան բանկերը ռուսական ընկերությունների սպասարկման գործարքները մերժում են:

Հայաստանը մեկն է այն պետություններից, որոնց գործողությունները «հնարավորություն են տալիս Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները», պնդում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի տնօրեն Ջիմ Օ՛Բրայենը։ Ամերիկացի դիվանագետն այս մասին օրերս հայտարարել է Ստոկհոլմում՝ Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ՝ նշելով, որ խնդիրը Վաշինգտոնի տեսանկյունից բավական լուրջ է։

«Դա նշանակալի խնդիր է, այդ իսկ պատճառով մենք այցելում ենք Ղազախստան, Վրաստան, Հայաստան։ Մեր բանակցային թիմերը մեկնում են նաև Թուրքիա, այլ վայրեր, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս ամենի արդյունքում մեզ հաջողվել է պարզել, որ Ռուսաստանն այս տարեսկզբին կարողացել է մի շարք առանցքային էլեկտրոնային սարքավորումների ներկրումը հասցնել նախապատերազմական մակարդակի։ Մենք չենք ցանկանում, որ դա շարունակվի։

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանում այժմ այդ սարքավորումների պակաս է զգացվում, քանի որ 2022 թվականի մեծ մասի ընթացքում նրանց համար այդ ապրանքատեսակները հասանելի չէին։ Բացի այդ, Ռուսաստանի տնտեսությունն այժմ սպասարկում է պատերազմական կարիքները, և նրանց այդ էլեկտրոնային սարքավորումների շատ ավելի մեծ խմբաքանակներ են անհրաժեշտ, քանի որ ռուսական կողմը, կոպիտ ասած, պայթեցնում է իր ներկրածը», - ըստ «Ազատության», ասել է Օ՛Բրայենը։

Ամերիկացի դիվանագետի պնդմամբ՝ խոսքը հիմնականում միկրոչիպերի, ինտեգրված համակարգերի և պրոցեսորների մասին է, որոնք, երկակի կիրառման ապրանք չհանդիսանալով, այնուհանդերձ օգտագործվում են Ռուսաստանի կողմից նաև ռազմական արդյունաբերության մեջ։

Ամերիկյան կողմը մի շարք պետությունների, այդ թվում Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու մասին սկսեց խոսել այս տարվա գարնանը։

Ապրիլին ամերիկյան ամենահեղինակավոր The New York Times պարբերականը, վկայակոչելով Միացյալ Նահանգների արդյունաբերության և անվտանգության գրասենյակի պաշտոնական փաստաթղթերից մեկը, գրեց. «2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, չիպերի և պրոցեսորների ներկրումը Հայաստանի տարածք Միացյալ Նահանգներից աճել է 515, իսկ ԵՄ երկրներից՝ 212 տոկոսով։ Դրանից հետո ներկրված այդ ապրանքատեսակների 97 տոկոսը Հայաստանը վերաարտահանել է Ռուսաստան»։

Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ՛Բրայենի խոսքով՝ այժմ Վաշինգտոնի գլխավոր նպատակը ոչ թե միանգամից կոշտ քայլերի դիմելն է, այլ գործընկեր պետություններին համբերատար համոզելը, որ իրենց անհամեմատ ավելի ձեռնտու է, նախ և առաջ երկարաժամկետ կտրվածքով զերծ մնալ Ռուսաստանի հետ խնդրահարույց գործարքների կնքումից։

«Ձեր տնտեսությունները վտանգված են», ասում ենք մեր գործընկեր պետություններին ներկայացուցիչներին, - «Ձեր եկամուտների մեծ մասը գալիս է Միացյալ Նահանգներից, ԵՄ-ից,Ճապոնիայից»։ «Ինչո՞ւ եք դուք այդ ամենը վտանգում այս կամ այն ապրանքատեսակի մի քանի խմբաքանակի պատճառով», - հարց ենք տալիս մենք։

Որպես հետևանք Թուրքիան անմիջապես սահմանափակումներ մտցրեց, որոնք արգելում էին վերաարտահանումը։ Ղազախստանը ևս մի շարք պրոցեդուրաներ ներդրեց, և մենք տեսնում ենք, որ [Ռուսաստան վերաարտահանման] ցուցանիշները նվազում են։ Մի շարք այլ երկրներ ևս սկսել են որոշակի քայլեր ձեռնարկել։ Հուսով ենք, որ թվային ցուցանիշները կսկսեն նվազել, և հենց դա է բանակցություններում ներգրավված լինելու դրական կողմը», 0 -հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։

Դատելով վերջին օրերի զարգացումներից՝ ամերիկյան ճնշումը իր առաջին պտուղներն է տալիս նաև Հայաստանի պարագայում։ Երկու օր առաջ մոսկովյան «Կոմերսանտը» տեղեկացրեց, որ Հայաստանում, ինչպես նաև Ղազախստանում և Հոնկոնգում գործող բանկերը սկսել են արգելափակել Ռուսաստան վերաարտահանված սերվերների, միկրոչիպերի և պրոցեսորների դիմաց կատարված վճարումները։ Ջիմ Օ՛Բրայենի խոսքից պարզ է դառնում, որ Վաշինգտոնի առաջնահերթ ուշադրության կենտրոնում Ղազախստանն է։

«Միջազգային ընկերությունները նախկինում այս կամ ապրանքատեսակը արտահանում էին սկզբում Ռուսաստան և հետո նրանց ռուսաստանցի գործընկերները դրանք վերաարտահանում էին Ղազախստան և Կենտրոնական Ասիայի պետություններ։ Այժմ այդ բոլոր ապրանքները ուղարկվում են միանգամից Ղազախստան, որտեղից էլ արդեն արտահանվում են թե Ռուսաստան, թե տարածաշրջանի մյուս երկրներ։

Փաստորեն, Ռուսաստանը այլևս Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսական ուժը չէ, և եթե դա երկարաժամկետ գործընթաց դառնա, այդ ամենը Պուտինի համար ռազմավարական ձախողում կարող է դառնալ։ Այնպես որ, փորձելով նվազեցնել այն երևույթները, որոնք մենք որպես պատժամիջոցների շրջանցում ենք դիտարկում, մենք չպետք է նաև բնում խեղդենք ի հայտ եկող տնտեսական նոր իրողությունները», - նշել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4771 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am