Անկարայում հորդառատ անձրևներ են
Հորդառատ անձրեւները կիրակի օրը ջրհեղեղ են առաջացրել Անկարայում, հայտնում է Daily Sabah-ը:
Ջրհեղեղը սկսվել է երկրի հյուսիսում՝ Սեւ ծովի ափի երկայնքով հորդառատ անձրեւներից հետո, որոնք մեկ շաբաթ առաջ առնվազն երեք մարդու կյանք էին խլել:
Ջրի տակ է անցել նույնիսկ մետրոն, կաթվածահար է եղել երթևեկությունը, իսկ երկրի 20 նահանգներում վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել։