Սևանում 29-ամյա տղամարդը մարտական նռնակով սպառնացել է պայթեցնել տունը
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 01:50-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Սևան քաղաքի Խաչերի փողոց թիվ 2-րդ տանը բնակիչներին սպառնում է, որ կպայթեցնի տունը: Ոստիկանները նշված տան մոտ վնասազերծել են Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Խաչատրյանին, ով ձեռքին ունեցել է «F-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը եղել է իրեն պատկանող Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, իսկ նռնակն էլ եղել է մարտական: Մանրամասները՝ այստեղ:
