Երևանում դիմակավորված ու զինված անձը փորձել է դեղատուն թալանել
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22: 30-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով, երեսը փակած և զինված ատրճամակով ներս է մտել Սարյան փողոցի թիվ 1 հասցեում գործող դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող վաճառողուհուց պահանջել է դեղատան եղած ողջ գումարը: Ոստիկանները դեղատան հարևանությամբ գտնվող շենքերից մեկի մոտ հայտնաբերել են գետնին գցած բժշկական դիմակ, գլխարկ և խաղալիք ատրճանակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղատանը եղել է դեղագետ, 26-ամյա Էլյա Ջ.-ն և, ըստ տեղեկությունների, ճիվաղը չի կարողացել մինչև վերջ իր սև գործն անել. առանց գումար հափշտակելու դիմել է փախուստի: Մանրամասները՝ այստեղ:
