Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի տարեկան հայտարարագիրը, որում հայտարարագրել է 1 բնակարան՝ Երևանի Կենտրոնում, 1 անհատական բնակելի տուն՝ Դիլիջանում, և 1 հողամաս (գտնվելու տեղը նշված չէ), բոլորն էլ՝ համատեղ սեփականությամբ։

2022 թվականի սեպտեմբերին Սրբուհի Գալյանը բնակարան է գնել նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում՝ արժեքը մոտ 40 միլիոն դրամ։

Գալյանը հաշվետու տարում 94 միլիոն դրամով վաճառել է Երևանի Կենտրոնում գտնվող բնակարանը։

Սրբուհի Գալյանի եկամուտը հայտարարատու տարում կազմել է 24 միլիոն դրամ, որից Պետական եկամուտների կոմիտեից՝ 4,830,369 դրամ (եկամտահարկի վերադարձ), ԵՊՀ-ից՝ 342,815 դրամ, «Արդարադատության ակադեմիայից՝ 540,492 դրամ, և Գլխավոր դատախազությունից՝ 18,148,642 դրամ։

Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը, նոր հայտարարագիր չի ներկայացրել. կայքում առկա վերջին հայտարարագիրը 2019 թվականին ներկայացրած՝ գույքի և եկամուտների հայտարարագիրն է, ըստ որի, որպես եկամուտ՝ նա նշել է 11 մլն 638 հազար դրամ, որից 6 մլն դրամը ստացել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունից, 5 միլիոնը՝ «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ից:

Մկրյանը 2019 թ. տարեվերջին հայտարարագրել է 2 մլն 400 հազար դրամ և 2000 դոլար կանխիկ գումար և հանձնած փոխառություններ 422 մլն 256 հազար դրամ, որից 140 մլն 111 հազար դրամը՝ «Լոգինվեստ» ՓԲԸ-ին, 9 մլն 755 հազար դրամը՝ «Մարիոֆ» ՓԲԸ-ին, 272 մլն 390 դրամը՝ «Պետրով» ՍՊԸ-ին:

Գալյանի ամուսինը հայտարարագրել է 206 մլն և 117 մլն դրամ արժողությամբ երկու բնակարան Երևանում։

168.am

դիտվել է 1146 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am