Ինչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու փաստարկ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը պատասխան է Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ ընթացող ուշագրավ փոխհարաբերություններին։ Քաղաքագետի կարծիքով ներկայումս Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության բավականին լարված փուլ է, որից փորձում է օգտվել Ադրբեջանը, մասնավորապես առեւտրի գնալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց քանի որ գործարքի ընթացքն այնքան էլ հարթ չէ, ուստի «պաուզա» է վերցրել։ Քաղաքագետի խոսքով Արեւմտյան հարթակն այժմ այնքան էլ գրավիչ չէ Ադրբեջանի համար, քանի որ այնտեղից Արցախի վերաբերյալ կոշտ նախազգուշացումներ են տրվել Ադրբեջանին, միեւնույն ժամանակ Արեւմուտքի խնդիրը ոչ թե Արցախի հումանիտար հարցերն են, այլ ՌԴ-ի հետ Բաքվի առեւտուրը կանխելը․ «Հիշենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կրկնել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Միխայիլ Ռոթը եւ ԵԱՀԿ-ում նման հայտարարություն է ընդունվել»:

Քաղաքագետը մյուս կողմից ուշադրություն հրավիրեց Ալիևի՝ մայիսի 28-ին Լաչինում արած մի շարք սպատնալից հայտարարությունների վրա։ Մասնավորապես, Ալիեւը պնդում է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա՝ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից»։

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին ․«Ալիեւը, ըստ էության, հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է լինի, որից հետո ինքը կճշտի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Իսկ չմոռանանք, որ դրանից առաջ Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագիր ստորագրեցին, որը կապելու է Իրանը եւ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի հետ պայմանագիր չեն կնքել, այսինքն, Ալիեւը, ըստ էության, ասել է հետեւյալ՝ ինձ տվեք Արցախը, սա է այն պայմանը, որից հետո ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները հեշտացնելու, նաեւ վերոնշյալ ռազմավարական ճանապարհը գործարկելու համաձայնություն կտա /իհարկե, բառացի չի ասում, բայց հասկանում ենք դա/։ Այսինքն, սա արեւմուտքի տնտեսական սանկցիաները եւ Ռուսաստանի շրջափակումը ճեղքող ճանապարհ է եւ Ալիեւը առեւտուր է անում, սրանով են պայմանավորված արեւմուտքից հնչող կոշտ հայտարարությունները, այսպիսով փորձում են կանխել Բաքվի առեւտուրը եւ ճնշում են Ադրբեջանի վրա»։

Ադրբեջանը կհայտնվի ռուս-իրանակա՞ն, թե՞ Արեւմուտքի տիրույթում, քաղաքագետը կանխատեսումներ չի անում, ընդգծում է միայն, որ ՌԴ-ն թերեւս հասկանում է, որ Ադրբեջանը կարող է իր ուզածը ստանալ եւ ինչ-որ պահի շրջվել դեպի Արեւմուտք․«Սրանով է պայմանավորված, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը ճնշում է Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ ԵՄ-ն նույնպես ավելացնում է դիտորդների քանակը, այսինքն՝ Արցախն այն մի կետն է, որով ճնշում են Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այս վերջին հայտարարություններն են պատճառը, որ Ադրբեջանը չի ցանկացել գնալ Վաշինգտոն՝ հաշվի առնելով, որ իր վրա ճնշումներ են լինելու»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դանիելյանի բնորոշմամբ, Հայաստանն ի դեմս իշխանության «օբյեկտ» է, որը շատ վատ խաղում է հակադրությունների վրա ու փորձում ժամանակ շահել․ «Մինչդեռ հաղթում է այն երկիրը, որը ծրագրեր է գծում եւ նախաձեռնություններով հանդես գալիս»։ Բայց քաղաքագետի խոսքով՝ ՀՀ կամազուրկ իշխանավորները դրան ունակ չեն։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի կարծիքով էլ Արեւմուտքից հնչող կոշտ հայտարարություններն ընդամենը պատրվակ են, Ադրբեջանն այլ նկրտումներ ունի եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների տիրույթում․ «Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով…»: Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն»: Էրդողանի վերընտրվելուց հետո, ըստ Հայրապետյանի, լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացը:

դիտվել է 383 անգամ
Լրահոս
ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am