Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի։ Իսկ դրա համար կիրառվում է Արցախի Հանրապետությանը խեղդելու, շնչակտուր անելու քաղաքականությունը՝ այնպիսի պայմաններ ստեղծելով, որ այլ տարբերակ չմնա, քան Ադրբեջանի հետ ինտեգրման գործընթացի մեկնարկը։ Բայց միայն հարթուղեղը չի հասկանա, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը նշանակելու է Արցախի հայաթափում ու վերջնական ոչնչացում։ Փաստը մնում է փաստ, որ հենց Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրավունքներ ստացավ, ապա էթնիկ զտումների գործընթացի մեկնարկը կարելի է համարել սկսված։

Սուտ են ադրբեջանական այն խոստումները, թե իրենք հայերի համար ապահովելու են այն իրավունքներն, ինչ ունեն իրենց բոլոր քաղաքացիները։ Նման բան պարզապես չի կարող լինել: Ի վերջո, եթե Ադրբեջանը արցախցիներին համարում է իր քաղաքացիները, ապա ինչո՞ւ է նրանց կենսագործունեության համար անհամատեղելի պայմաններ ստեղծում՝ զրկելով էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի նկատմամբ հասանելիությունից։ Ադրբեջանը նույնիսկ չի հանդուրժում հայկական մշակութային ժառանգության կոթողների առկայությունը, ուր մնաց թե ապահովի արցախահայության իրավունքները։ Ադրբեջանական հասարակության մեջ տարիներ շարունակ հայատյացության արմատներն այնքան խոր են սերմանվել, որ կասկած չի մնում այն հարցում, որ Արցախի հանձնմանը հետևելու է արցախահայության նկատմամբ դաժան հաշվեհարդարը։

Իսկ հայերի նկատմամբ հաշվեհարդարի փորձ Ադրբեջանը հասցրել է ձեռք բերել դեռ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։ Այստեղ մենք դիտավորյալ չխոսեցինք այն մասին, որ թե՛ պատմականորեն, թե՛ իրավաբանորեն Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, որ Արցախի ինքնորոշման իրավունքը գերակա է և այլն: Խոսքն այն մասին է, թե ինչ է սպասվում Արցախին այն ծրագրի կյանքի կոչելուց հետո, ինչին տանում են Հայաստանի իշխանությունները՝ Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի: Ավելին, Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել Արցախում առկա դիմադրության օջախները: Ըստ այդմ, իսկապես այլ տարբերակ չկա, քան Արցախի ու արցախցիների՝ մինչև վերջ վճռականություն ցուցաբերելը, որքան էլ մի կողմից՝ Ադրբեջանն է անընդհատ ճնշումներն ուժեղացնում ու նոր պահանջներ ներկայացնում, մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն են Արցախը տանում կործանման։

Ավելին, նրանք մեծապես օգնում են Բաքվին և ամեն ինչ անում են, որ ապացուցեն իրենց՝ նաև գործնական հավատարմությունը փաշինյանական հայտարարություններին, որոնցով Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանական ֆեյք «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքը փակելուց հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին անվտանգության խորհրդի նիստում նշել էր, որ ադրբեջանական անցակետը իր համար կարմիր գիծ է, և իրենք որևէ կերպ չեն ընդունելու այդ անցակետի առկայությունը։ Ավելին, թվում էր՝ Արցախում կոնսենսուս է ձեռք բերվել՝ համախմբված դիմադրել ու բացառել որևէ համագործակցություն Ադրբեջանի, ի մասնավորի՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակների հետ, որոնք տևական ժամանակ շրջափակման մեջ են պահում Արցախն ու պահանջում են Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտների վերացում: Բայց հիմա տեսնում ենք, թե ինչպես է կտրուկ հետքայլ կատարվել այս դիրքորոշումից:

Իհարկե, ոչ ընդդիմության կողմից: Խոսքը Արցախի իշխանությունների մասին է: Ի մասնավորի՝ Արցախի նախագահն իր քայլերով ոչ միայն զիջումների է գնում, այլև լեգիտիմացնում է Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը։ Նա, պատճառաբանելով, թե իբր պայմանավորվածություն ունի ռուսների հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Ադրբեջանի տեղադրած անցակետով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում էլ տեսանյութեր են տարածվում, թե անցակետը նորմալ գործում է, հայերին ստուգելուց հետո թողնում են, որ հանգիստ գնան։ Դրան զուգահեռ՝ Բաքուն միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ չէ, նորմալ գործում է։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այս պայմաններում ադրբեջանական անցակետով անցնող հայերը նույնականացվում են, և ցանկացած ժամանակ անցանկալի անձինք կարող են ձերբակալվել, գերի վերցվել, կամ էլ Ադրբեջանը կարող է չթողնել, որ նրանք Արցախ վերադառնան։ Այդպիսով նաև հող է նախապատրաստվում Արցախի ադրբեջանականացման հետագա քայլերի համար։ Պատահական չէ, որ փորձագետներն ու քաղաքական ուժերը նշում են, որ Արայիկ Հարությունյանը փաստացի իրականացնում է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները, դարձել է նրա «մասնաճյուղը» Արցախում: Իսկ վերջինս իր հերթին կյանքի է կոչում Ալիևի հետ իր պայմանավորվածությունները: Ադրբեջանի նպատակները պարզ են՝ արցախցիներին հիասթափեցնել, ընկճել, Արցախը հայաթափել: Ստացվում է՝ այս ծրագրին հետևողականորեն միացել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 183 անգամ
Լրահոս
ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am