Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»

«Փաստ» օրաթերթը գրում է. «րատվամիջոցները, փաստաբանները, իրավաբանական համքարության առանձին համարձակ ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ արդարադատության նախարար - ԲԴԽ նախագահ զույգը շարունակում է արդարադատության համակարգն ավիրելու գործը՝ վերջնանպատակ ունենալով դատարանները դարձնել մեկ անձի լիարժեք և անվերապահ կամակատար: Հասկանալի է, թե ով է այդ «մեկ անձը»: Դե ինչ, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի եռանդուն ջանքերը աննկատ չեն մնացել ու «ըստ արժանվույն» են գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև «դրսում». ի մասնավորի, Դատավորների եվրոպական միության (European Association of Judges)՝ հունիսի 2-ին Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև է ընդունվել:

Նախ՝ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնել «արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը»: Դիվանագիտորեն «մտահոգություն» են նշել, մինչդեռ սա բավականին ծանր դիտողություն է, կարելի է ասել: Ավելին՝ «Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն»:

Տեսեք՝ լիովին անընդունելի: Չգիտենք՝ ԲԴԽ նախագահը, նրա գործընկեր արդարադատության նախարարը կհասկանա՞ն, որ իրենց, մեծ հաշվով, կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս Եվրոպայից: Էլ ավելին. «Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»: Բազմաթիվ մտահոգիչ փաստեր ու երևույթներ արձանագրելուց հետո, հասկանալի է, նման դատապարտող ամփոփումն անխուսափելի էր:

Ի՞նչն է հատկանշական. դատական համակարգը գործադիրի ոտաշոր դարձնելու հիմնավոր մեղադրանքներն ուղղված են ներկայացուցիչներին այն իշխանության, որոնք օրնիբուն միայն դատական համակարգի անկախության մասին ինչ-որ բաներ էին հայտարարում ու դեռ հայտարարում են, սակայն իրականում զբաղված են տրամագծորեն հակառակով: Կընկալե՞ն, որ իրենց խաղը «վառված» է, ու առժամանակ կզսպե՞ն դատական համակարգի դեմ ուղղված իրենց գործողությունները, թե՞ նման զգուշացումները բանի տեղ չեն դնի, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am