SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի կողմից սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Շահգալդյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 6-ին իր համագյուղացի՝ 80-ամյա Սարգիս Թադևոսյանին սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Շահգալդյանը վրեժ է լուծել Ս. Թադևոսյանի նկատմամբ, քանի որ 23 տարի առաջ իր կողմից սպանվածը սպանել էր իր հորը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը միջնորդություն է ներկայացնելու Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը քննիչի կողմից հայտարարված հետախուզումը բավարարի և խափանման միջոց ընտրվի կալանավորումը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ոսկետափ գյուղի կայարանամերձ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Նշված վայր էին մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 11 տան բակում հայտնաբերել էին 80-ամյա Սարգիս Թադևոսյանի դին՝ բռնության հետքերով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը