Եթե ֆորսմաժոր չլինի. Սերժ Սարգսյանի նոյեմբերյան «հեղափոխությունը»

Պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը։ «Ազատության» հետ զրույցում նախօրեին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով վերջերս է վերադարձել Բրյուսելից: Դեսպանի խոսով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար։ «...Համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Մեր՝ Եվրամիության կողմից ամեն ինչ նախապատրաստվում է», ասել է Սվիտալսկին: Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովը կմեկնարկի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված հարաբերությունների ֆոնին հնարավոր է, որ նոր ճնշումների գործադրմամբ՝ վտանգվի նաև այս համաձայնագրի ստորագրումը, Սվիտալսկին միայն վերահաստատել է` Եվրամիությունը ստորագրմանն է պատրաստվում։ Մոտ երկու շաբաթ առաջ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, Սերժ Սարգսյանն ասաց՝ «ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու որևէ պատճառ չունենք»: Սվիտալսկին հիշեցրեց նաև Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների դյուրացման բանակցությունների մասին՝ նշելով․ «Հայաստանի հետ հիմա վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն է ընթանում, կարծում եմ շատ արդյունավետ երկխոսություն է»: Սվիտալսկին նաև Հայաստանում նոր ներդրումների հեռանկարի մասին է խոսել, նշելով, որ իրենց կարծիքով Հայաստանի ապագան կրթության ոլորտի զարգացման մեջ է, ուստի հենց այդ ոլորտում ներդրումներ կանեն: «Մենք, որպես Եվրամիություն, խորհրդակցեցինք և որոշեցինք Հայաստանի կառավարության հետ համագործակցության շրջանակում մեծ ներդրումներ կատարել կրթության ոլորտում: Նրա խոսքով՝ կրթական ծրագրերի շուրջ Հայաստանի կառավարության և Եվրամիության ղեկավարության բանակցությունները մեծ առաջընթաց են գրանցել, և շուտով Հայաստանի կրթության ոլորտում ԵՄ-ն ավելի քան 20 միլիոն եվրոյի ներդրում կկատարի. «Չեմ կարող հիմա կոնկրետ ծրագրեր նշել, բայց կարող եմ ասել, որ արագ կգործենք, և շատ շուտով այդ ամենը հրապարակային կդարձնենք: Մենք երկու բազմամիլիոնանոց ծրագիր ունենք, որ ուզում ենք իրագործել Հայաստանում: Եվ սա միայն սկիզբն է»: Այպիսով, եթե ֆորսմաժոր չլինի` Հայաստանը նոյեմբերին կստորագրի ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը: Բայց այսօր, նկատի առնելով Ռուսաստան-Արևմուտք, մասնավորապես` Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում իրապես խորը ճգնաժամը, ոչինչ բացառել չի կարելի: Սերժ Սարգսյանն, ակնհայտորեն, ցանկանում է ԵՄ-ի հետ ստորագրել համապարփակ փաստաթուղթ ստորագրել, և, թերևս, ամենաշահագրգռվածն է, որպեսզի մեր երկիրը չապրի երկրորդ սեպտեմբերի 3-ի խայտառակությունը, ինչը տեղի ունեցավ չորս տարի առաջ: Բայց Հայաստանը դեռ երկու ամիս ունի` հնարավորինս ճկունություն դրսևորելու` Ռուսաստանի հետ հարաբերություններն այնպիսի որակի փոխելու, որպեսզի Ռուսաստանից չլինեն ճնշումներ: Իսկ դատելով ռուսաստանցի փորձագետների ու մեկնաբանների կարծիքներից, Մոսկվայում այնքան էլ հիացած չեն Հայաստանի արևմտյան մանևրերով, ինչը բոլորովին էլ անսպասելի չէ: Ռուսաստանյան էլիտան չի փոխվել այս չորս տարիների ընթացքում, այլ բան սպասել` միամտություն կլիներ: Թե՛ Հայաստանի կողմից հուլիսին ՆԱՏՕ-ի երկու զորավարժություններին մասնակցելը, թե՛ Իրանի ու Չինաստանի հետ հարաբերություններում որոշակի շարժերն, ակնհայտորեն, ջղաձգություններ են առաջացնում Ռուսաստանում: Առայժմ` ոչ իշխանական մակարդակում: Անցած չորս տարիների ընթացքում մենք պետք է փոխվեինք, պետությունն ամրացնեինք, այն աստիճանի հասցնեինք, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լինեին իրապես գործընկերային, հավասար, որպեսզի այսօր, շունչներս պահած ու սրտերումս դող ընկած չասեինք` «բա որ հանկարծ Մոսկվան նորից թույլ չտա ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրել...»: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am