Հոգեբանի սպանությունը կատարած տղայի անմեղսունակության որեւէ փաստ գոյություն չունի

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող անձն անմեղ է ճանաչվել: Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն  ՝Հրանտ Համբարձումյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Փորձագետը գտել է, որ անձն արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան  իր գործողությունների վտանգավորությունը գնահատելու և  դրանք ղեավարելու ունակություններից: Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագետը գտել է, որ ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Ուստի որոշվել է Հրանտ Համբարձումյանի նկատմամբ հարուցել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ: Հիշեցնենք, որ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը դանակահարվել էր հուլիսի 17–ին իր իսկ աշխատասենյակում: Հոգեբանին դանակահարած անձը երկար ժամանակ  ՝ մոտ մեկուկես տարի, այցելել է հոգեբանական ծառայությունների կենտրոն, կենտրոնի այցելուներից է եղել, հոգեբանական աջակցություն է ստացել Պողոսյանի մոտ: Հոգեբան Սամվել Խուդոյանը հակադարձում է, որ հանցագործության մեջ կասկածվող անձի անմեղսունակ լինելու փաստն իրականում որեւէ կերպ չի հիմնավորվում․«Որեւէ հիմք չկա, բացի իրենց սուբյեկտիվ կարծիքը։ Նախ առաջին  ՝տղան երբեւէ որեւէ հոգեբուժական օգնության չի դիմել, շիզոֆրենիա չեն ախտորոշել, իսկ շիզոֆրենիան այպիսի հիվանդություն չէ, որ այսօր վարակվեց, վաղը ՝կանցնի։ Ոչ մի փաստ չկա, որ հարազատներից եւ գեթ մեկը տառապել է շիզոֆրենիայով։Հաջորդ հանգամանքը՝ բուն հանցագործությունը կատարելիս նա լրիվ սթափ է եղել եւ հաշիվ է տվել իր արարքներին, ինչի մասին վկայում է այն, որ տղան մանրամասն նկարագրում է ՝ ինչ է արել, ոնց է արել եւ ամենակարեւորը՝ պատճառը, թե ինչու է արել։ Այս ամենը նկարագրել է ամենայն մանրամասնությամբ»։ Դրդապատճատը եղել է այն, որ Հրանտ Համբարձումյանն ասել է, թե դժգոհ է եղել հոգեբանի ծառայություններից ու վիրավորվել վերջինիս պահվածքից․ «Սա նորմալ տրամաբանական հիմնավորում է, մարդը վիրավորվել է եւ կարող է նաեւ խփել։ Մինչդեռ անմեղսունակ արարքների հիմքում ընկած է անտրամաբանական, ֆանտաստիկ, զառանցական դրդապատճառներ, ինչպես օրինակ՝ «սատանան ինձ հրամայեց», «Աստված ասաց», «ներքին ձայնս հուշեց» եւ այլն, իսկ այս դեպքում որեւ նման բան չկա»։ Հոգեբանին այս ակնհայտ կեղծ եզրակազությունները տարբեր եզրահանգումների տեղիք են տալիս․«Կամ շատ վերեւից հրահանգ են տվել կոծկել գործը, կամ էլ դատահոգեբուժական հանձնաժողովը փողը վերցրել ու նման եզրակացություն է տվել»։ Պարոն Խուդոյանն, ի դեպ, նկատեց, որ նման հանձնաժողովների կոռուպցիոն գործունեության մասին անհավանական պատմություններ կան, ինչպես օրինակ, հոգեբուժարանի հիվանդից հազարավոր դոլլարներ են պահանջել, որպեսզի գրեն, որ նա հոգեբուժարանի հիվանդ է։ Խուդոյանն ասաց, որ չգիտի հանձնաժողովի անդամների անունները, նախաքննության շահերից ելնելով ՝չեն հրապարակում, սակայն շուտով հայտնի կդառնա․«Իսկ ամենաուշագրավը, տղան հիվանդացել է այն օրը, որ օրը մահացել է պարոն Պողոսյանը։ Մինչ այդ նա լրիվ նորմալ է եղել։ Հանցագործությունը կատարելուց հետո չի դիմել հոգեբույժի, հոգեբուժարան չի գնացել, գնացել է հուլիսի 20-ին ու հայտարարել, թե հիվանդ է, երբ մահացել է Պողոսյանը»։ Խուդոյանի փոխանցմամբ բոլոր վկաները եւս վկայություն են տվել, որ Համբարձումյանը լրիվ առողջ է եղել․«Ի վերջո, չէ՞ որ, Պողոսյանին դանակահարելուց հետո իր հետեւից դուռը փակել է, դանակը հետը վերցրել, այսինքն լրիվ նորմալ, սթափ գիտակցել է։ Մի բան կարող եմ ասել, որ ըստ երեւույթին նա սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ցանկացել է դեմքը աղավաղի, պարզապես քանի որ քներակն է վնասել, մահը վրա է հասել արյունահոսության եւ ինֆարկտի պատճառով։Այսինքն այդ տղան չի գժվել, քանի դեռ Պողոսյանը չի մահացել, երբ իմացել է մահվան մասին, որոշել է հիվանդ ձեւանալ»։ Անի Սահակյան  

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am