Գայանե Մարտիրոսյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց (video)

44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանը, դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, հաշվակցելով Մարտիրոսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով։ Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Նշենք, որ դատարանը միանձնյա որոշել էր գործը քննել դռնփակ ռեժիմով, ինչին համաձայն է եղել Ազգուշ Մարտիրոսյանը, որն այսօր հրաժարվել է իր պաշտպաններից՝ դիրքորոշումներում հակասության պատճառով։ Մասնավորապես, Մարտիրոսյանի պաշտպանները պատրաստվում են հասնել Մարտիրոսյանի արդարացմանը՝ պնդելով, որ հանցակազմը բացակայում է, սակայն Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել արագացված դատաքննություն իրականացնել։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Աշոտ Փաշինյանին զոհված զինծառայողների ծնողների կողմից իբրև առևանգելու փորձի մասին՝ նշելով, թե իբրև Աշոտ Փաշինյանին նստեցրել են ավտոմեքենան, ապա ՀԺ-ի կողմից հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետվում ավտոմեքենայից։

Հատկանշական է, որ ՀԺ հրապարակմամբ նշվում էր մի քանի ծնողի տվյալներ, նշվում կոնկրետ անուն՝ Գարիկ Գալեյան, սակայն հետագայում պարզվեց՝ ավտոմեքենայի ղեկին եղել է միայն Գայանե Հակոբյանը։ Իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից տարածված տեսանյութից պարզ էր դառնում, որ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել մեքենան։

Ավելի ուշ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել։ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշենք, որ գործով նախաքննությունը բավականին կարճ է տևել։ Գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում։

դիտվել է 492 անգամ
Լրահոս
«Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am