Որն է Հայաստան-Սփյուռ համաժողովի իրական եւ վտանգավոր նպատակը

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կկայանա Հայաստան–Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը, որի կազմակերպիչն այս անգամ ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Ինչ դեր ու նշանակություն են ունենում նման համաժողովները Հայաստանի կյանքում, կա արդյոք նման համաժողովների անհրաժեշտություն, երբ սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը վաղուց են հասկացել, թե նրանք երբ եւ ինչի համար են հարկավոր Հայաստանի իշխանություններին: Այս հարցադրումն ուղղեցինք «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանին, ով 1999 թթ. Հայաստան-Սփյուռք առաջին համաջողովի կազմակերպման անմիջական մասնակիցներից է, իսկ համաժողովը կազմակերպում էր արտգործնախարարությունը: Արա Պապյանի գնահատմամբ ի հեճուկս նախորդների, առաջին համաժողովի արդյունավետությունը նկատելի էր եւ միջոցառումն էլ ներկայանալի, մինչդեռ հաջորդիվ տարիներին ակնհայտ է դարձել, որ այդպիսի համաժողովների արդյունավետությունը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակից. <<Այսինքն անկախ նրանից, թե համաժողովի ընթացքում ինչպիսի խոսքեր են հնչում, կամ համաժողով կա, թե չկա,եթե ենթադրենք դիտարկենք ներդրումային ոլորտը, գումար գալ-չգալու խնդիրը լուծվում է անկախ համաժողովից: Իսկ համաժողովը մի վայր է , որտեղ հավաքվում են մարդիկ, իրար լավ խոսքեր ասում, ընդ որում անկեղծ խոսակցություն չի գնում, որովհետեւ իշխանությունը հրավիրում է մարդկանց, որոնք լավ խոսքեր պետք է ասեն, սիրուն կենացներ խմեն, ժամանակը հաճելի վայելեն ու գնան>>: Պարոն Պապյանը մատնանշում է ՝ թեեւ այս տարվա համար կառավարությունն ի դեմս վարչապետի 850 միլոն նեդրման ակնկալիքների մասին էր հայտարարել, սակայն Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների ներդրումների ցուցանիշը զրո է: Փոխարենը Վրաստանում ոչ համավրացական համաժողովներն են կայանում, ոչ էլ նման միջոցառումներ,սակայն ներդրումներ կան, ընդհուպ Ռուսաստանի կողմից:Նա հիշում է նաեւ 2004-2006 թթ Հայաստանը, երբ տնտեսական երկնիշ աճն անհերքելի էր, ինչն էլ հանգեցրեց ներգաղթի.<<Մարդիկ տեսնում էին հնարավորություն կա բիզնես անելու, ապրելու, գալիս էին: Մինչդեռ այս տարի վերջին 16 տարիների ընթացքում արտագաղթի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել>>, ասում է նա: Քաղաքագետի խոսքով՝ մենք չենք կարող մեղադրել սփյուռքահայերին Հայաստան չվերադառնալու եւ թեկուզ ներդրումներ չանելու համար, որովհետեւ հայաստանցիներն իրենք են լքում հայրենիքը եւ անգամ միջին ձեռներեցները.<<Մի օր արթնանում ես երկիրդ սա է անում, հաջորդ օրը՝ լրիվ հակառակն է անում, մի բան ասում են, տաս օր հետո լրիվ հակառակն անում ու գովում են, թե որքան ճիշտ էր դա անելը, այսինքն մարդիկ պիտի վստահեն երկրին, ինչը մեզ մոտ չկա>>, ասում է մեր զրուցակիցն ու մատնանշում սիրիահայերի օրինակը, որոնք պատերազմական թեժ գործողությունների ժամանակ վերադարձել են Հայաստան, սակայն Սիրիայում վիճակը փոքր-ինչ կայունանալու դեպքում նորից վերադառնում են, կամ էլ հայրենիքից կարճ ժամանակ հետո հեռանում երրորդ երկիր.<<Ինչու, որովհետեւ մարդիկ ասում են՝ մենք մեր երկրում մեկ հոգով աշխատում ենք, յոթ հոգու պահում, իսկ Հայաստանում մեկ աշխատող մարդն անգամ իրեն չի կարողանում պահել>>: Պապյանի կարծիքով համաժողովի իրական նպատակը թերեւս այն է, որ իշխանությունները վերահսկողություն ունենան սփյուռքի նկատմամբ, հիշեցնում է, որ ժամանակին սփյուռքահայության կոմիտեն էր նման առաքելությամբ ստեղծվել.<Ակնհայտ է, որ գնալով սփյուռքի վերաբերմունքը փոխվում է իշխանության նկատմամբ, վստահության կորուստ եւ այլն, հետեւաբար իշխանությունը իր հերթին է քայլեր ձեռնարկում: Առաջին քայլը ՀՅԴ-ի հետ կոալիցիան էր, թեպետ ՀՀԿ-ն չուներ դրա կարիքը, սակայն գնաց այդ քայլին, որպեսզի ՀՅԴ-ին վերահսկելով, վերահսկի նաեւ Սփյուռքը: Ավելին, մտքեր են հնչում, որ համաժողովի ընթացքում առաջարկ կլինի ստեղծել սփյուռքի ներկայացուցչական մարմին, խորհուրդ, որտեղ ներկայացված կլինի սփյուռքը: Ճիշտ այնպես, երբ Սըալինն ուզում էր վերահսկել գրողներին, ստեղծեց գրողների միություն: Հիմա էլ նույնն է փորձ արվում՝ իբր սփյուռքի կառույց ստեղծել>>: Մինչդեռ նման կառույթը ձեւական բնույթ է կրելու, քանի որ կազմակերպությունները, որոնք կընդգրկվեն խորհրդում, քիչ են արտացոլելու սփյուռքի ընդհանրական կարծիքը, կամ արտահայտելու են փոքր տոկոսով: Դրանից բացի հարց է առաջանալու՝ ինչպես են սփյուռյան մեր հայրենակիցները որոշում կայացնելու Հայաստանի մասին, երբ իրենք մեծ հաշվով բան չգիտեն այս երկրի մասին.<<Իրենց իմացածը Օպերայի շրջակայնքն է, լավ միջավայրը, գումար ծախսելը եւ այլն: Այդ խորհրդի մեջ ընդգրկվելու են մարդիկ, որոնք կամ արդեն կախված են իշխանություններից, ունեն բիզնեսներ , կամ իրենց պետք է սիրաշահեն, պարգեւներ շնորհեն ու այդ մարդիկ էլ խոսն Սփյուռքի անունից>>: Քաղաքագետը նաեւ վտանգավոր կանխատեսումներ ունի, որ նման կառույցի ստեղծման առաջնային նպատակը թերեւս Ղարաբաղի հարցում վատ զարգացումների ժամանակ սփյուռքում աղմուկը կանխելու նպատակ է հետապնդելու.<<Որպեսզի <<բացատվեն>> եւ հասկացնեն, որ դա լավագույն ելքն էր>>: Անի Սահակյան

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am