Խոշոր գողություն Կոտայքի մարզում
Shamshyan.com-ը գրում է.ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 46-ամյա տղամարդը Կոտայքի մարզում բնակարանային գողություն է կատարել: Սեպտեմբերի 8-ին Բյուրեղավանի ոստիկանություն է բերման ենթարվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 46-ամյա Գեղամ Աղեկյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով նա Նուռնուզ գյուղի Շինարարների փողոցում գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի բնակիչ 79-ամյա Ֆելիքս Մկրտչյանի ամառանոցից գողացել է Սովետական միության մոտ 40 մետաղադրամ, Սովետական միության մեդալներ և Լեոնիդ Իլիչ Բրեժնևի մեծադիր լուսանկարը: Փաստի առթիվ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
